Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնագավառը կարգավորող հարկային օրենսդրությունը, «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատության պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը», հանրակրթության պետական չափորոշիչը, հանրակրթական ուսումնական հաստատության կառավարմանը վերաբերող կրթության կառավարման լիազոր մարմնի համապատասխան նորմատիվ ակտերը և այլ փաստաթղթեր,

բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները, գիտության և պրակտիկայի ժամանակակից նվաճումները, հաստատության ֆինանսական, տնտեսական գործունեության կազմակերպումը, աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները.

2) տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա՝

ա. օրենսդրությամբ սահմանված կարգով ծրագրել, ուղղորդել և համակարգել հաստատության հիմնադրի, կրթության կառավարման լիազորված մարմնի և հաստատության կառավարման այլ մարմինների կողմից մշակված հանրակրթության զարգացման ռազմավարական և մարտավարական ծրագրերի իրականացումը,

բ. կիրառել հանրակրթության ոլորտի իրավական և նորմատիվ ակտերի դրույթները՝ ըստ իրավահարաբերությունների,

գ. ապահովել հաստատության սովորողների՝ պետական կրթական չաւիորոշիչների և ծրագրերի պահանջներին համապատասխան կրթության որակ,

դ. կազմակերպել և վերահսկել հաստատության տարբեր ստորաբաժանումների և աշխատակիցների ընթացիկ գործունեությունը, վերլուծել դրանց արդյունքները,

ե. կառավարել ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական գործունեությունը,

զ. ապահովել հաստատության մանկավարժական աշխատողների մասնագիտական շարունակական զարգացումը,

է. ապահովել հաստատության սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերն ու իրավունքները:

3. Որակավորման պահանջները.

1) տնօրենի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջին համապատասխանող ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):

Պետական ուսումնական հաստատության տնօրենն ընտրվում է ՀՀ կառավարության հաստատած մրցութային կարգով: Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը:

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստումը և հավաստագրումը անցկացվում են հետևյալ փուլերով.

1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի,

2) ուսուցումների կազմակերպում՝ դիմողի նախաձեռնությամբ,

3) քննություն՝ թեստավորման և հարցազրույցի միջոցով,

4) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում՝ հինգ տարի ժամկետով:

Վերապատրաստման, քննությունների և հավաստագրման ընթացակարգերը, ինչպես նաև