Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան երկու անգամ:

Վերապատրաստումների մասին հայտարարությունը հրապարակվում է քննություններն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Վերապատրաստման բովանդակությունը կազմվում է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները և գործնական կարողությունները ձևավորելու և դրանք ամրապնդելու նպատակով:

Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած:

Հավաստագրված անձանց ցանկը հրապարակվում է:

Քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

Վերապատրաստված և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է հավաստագիրը ստանալու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, մասնակցել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին:

Տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնում է՝

1) սահմանված ցանկին համապատասխան փաստաթղթերը,

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը,

3) դպրոցի զարգացման իր ծրագիրը:

Տնօրենի թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հարցաշարերի հիման վրա:

Մրցույթում հաղթած և խորհրդի հետ սահմանված կարգով պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը՝ անկախ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի հնգամյա ժամկետի լրանալուց:

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը դիմել և անցնել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերապատրաստումը և ստանալ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի նոր հավաստագիր:

Ուսումնական հաստատության տնօրենը պատասխանատու է հանրակրթության պետական կրթական և առարկայական չափորոշիչներին համապատասխան ոււտւմնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սովորողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:

Ուսումնական հաստատության տնօրեն չի կարող առաջադրվել և ընտրվել (նշանակվել) այն անձը, ով՝

1) պետական ուսումնական հաստատությունների դեպքում օրենքով սահմանված կարգով չի ստացել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր,

2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

4) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ