Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահանջներին (նշվում են խախտումները):

Լիազորված մարմնի կողմից կարգի 32-րդ կետով սահմանված որոշումներից որևէ մեկը չընդունվելու դեպքում ընդունված է համարվում նույն կետի 1-ին ենթակետով սահմանված որոշումը:

Լիազորված մարմինն ընտրված տնօրենի հետ տասնհինգ օրվանից ոչ ուշ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով:

Խորհրդի արձակումը, կազմի փոփոխումը կամ լիազորությունների ավարտը չեն կարող հիմք հանդիսանալ տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

Տնօրենի լիազորությունները դադարեցվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:


9.2.4. Դպրոցականների ծնողները որպես հանրակրթության սուբյեկտ, նրանց իրավունքները և պարտականությունները

Դպրոցականի /սովորողի/ ծնողն իրավունք ունի՝

1) երեխայի ուսուցման համար ընտրել ուսումնական հաստատությունը և կրթության ձևը,

2) համագործակցել ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով,

3) դիմել համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով,

4) պաշտպանել իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում,

5) մասնակցել հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին,

6) մասնակցել ուսումնական հաստատության ներքին գնահատմանը,

7) մասնակցել ուսումնական հաստատության կառավարմանը՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Սովորողի ծնողն ունի նաև ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

Սովորողի ծնողը պարտավոր է՝

1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար,

2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար,

3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ,

4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք՝ պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք՝ այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ,

5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ,

6) օրենսդրությամբ սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն. /օրենսդիրը երեխային տուն տանելու մասին «լռում է»/:

7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը,

8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք,