Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանրակրթության պետական չափորոշիչի առավել ընդգրկուն և ամբողջական գործառույթներն են՝

1) Հայաստանում կրթության իրավունքի և հանրակրթաթյան միասնական քաղաքականության ապահովումը,

2) կրթության բովանդակության սահմանումը,

3) սովորողի ուսումնական բեռնվածության սահմանումը,

4) կրթության համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին,

5) հանրակրթաթյան որակի բարելավումը,

6) սովորողների ընդունակություններին, նախասիրություններին ու կարիքներին կրթության համապատասխանեցումը,

7) սովորողների ուսումնական գործընթացի և ուսուցման արդյունքների գնահատումը,

8) ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության մակարդակի որոշումը և նրանց ատեստավորումը,

9) ուսուցիչներին, սովորողներին և նրանց ծնողներին, հասարակությանը կրթության բովանդակության և դպրոցից ակնկալվող արդյունքների մասին իրազեկումը,

10) զանգվածային լրատվամիջոցների և ինտերնետի (համացանցի) մանկավարժական ներգործության ապահովումը,

11) հանրակրթության իրականացման վերահսկումն ու գնահատումը,

12) առարկայական չափորոշիչների, ծրագրերի և միջնակարգ կրթության պետական չափորոշիչի դպրոցական բաղադրիչի մշակման ապահովումը,

13) դպրոցական շենքերին, ուսուցման գործընթացին անհրաժեշտ պայմանների ապահովումը:

Պետական կրթական չափորոշիչները իրենց արտահայտությունը գտնում են կրթության բովանդակության ձևավորման հետևյալ նորմատիվային փաստաթղթերում՝

  • ուսումնական պլան,
  • ուսումնական ծրագիր,
  • ուսումնական դասագիրք /ուսումնական դասընթաց, ուսումնական ձեռնարկ, խնդրագիրք/,
  • գործնական պարապմունքի դասընթաց:

Այս նորմատիվային փաստաթղթերից յուրաքանչյուրը համապատասխանում է կրթական ծրագրերի բովանդակության որոշակի մակարդակի: Ուսումնական պլանը տեսական պատկերացումների մակարդակն է, ուսումնական ծրագիրը՝ ուսումնական առարկայի մակարդակը, ուսումնական գրականությունը՝ ուսումնական նյութի մակարդակը:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 37-ի 1-ին մասի, 1-ին կետի համաձայն, «Հանրակրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման ու հաստատման կարգը» մշակում և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 27-ի N 771-Ն որոշման հավելվածի համաձայն, ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչները ներառում են՝ միջնակարգ կրթության պետական չափորոշիչը, հատուկ կրթության պետական չափորոշիչը, նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը և առարկայական չափորոշիչները:

ՀՀ կառավարությունն այդ որոշմամբ հաստատում է միջնակարգ կրթության պետական չափորոշիչը. դրա հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակում և հաստատում է հանրակրթական առարկաների չափորոշիչները:

Հատուկ կրթության պետական կրթական չափորոշիչը և նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը ևս մշակվում և հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Նշված կարգի համաձայն, մշակված և հաստատված՝ հանրակրթության պետական չափորոշիչները համապատասխանաբար ՀՀ կառավարության, ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից գործածության են երաշխավորվում պարտադիր կարգով դրանց հիման վրա մշակված