Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրականացնել ցերեկային, երկարօրյա և (կամ) գիշերօթիկ աշխատակարգով:

«Կրթական ծրագրեր» հասկացությունը բացահայտելու համար անդրադառնանք դրա բնութագրիչներին: Կրթական ծրագրերը կրթական չափորոշիչների հետ միասին հանդիսանում են հայկական կրթության համակարգի ամենանշանակալի կառուցվածքային տարրերը: Այսպիսով, չափորոշիչները և կրթական ծրագրերը հանդես են գալիս որպես և՛ առարկա /օբյեկտ/, և՛ միջոց, կարգավորելու համար կրթական իրավական հարաբերությունները:

Գրականության մեջ և կրթական նորմաստեղծ պրակտիկայում կուտակվել են «կրթական ծրագրեր» հասկացության բովանդակության մեկնաբանման մի քանի մոտեցումներ: Ամենից հաճախ դրա տակ հասկանում են՝

1. Փաստաթուղթ, որով սահմանվում, տրամաբանորեն փաստարկվում և հիմնավորվում են կրթական գործընթացի նպատակը, թեմատիկ պլանը, ուսումնական պլանները, դրանք իրականացնելու միջոցները և մեթոդները, ինչպես նաև, որևէ ուսումնական հաստատության պայմաններում, ուսումնա-կրթական գործընթացի արդյունքների գնահատման չափանիշները,

2. նորմատիվ իրավական ակտ, որը որոշում է կրթության նպատակը, արժեքները, ուսումնական պլանը, ուսումնական ծրագրերը, մանկավարժական տեխնոլոգիաները և մեթոդիկան, դրանց գործնական իրականացումը և արդյունքների որոշումը,

3. սովորողի անհատական կրթական երթուղին, որի յուրացման դեպքում այդ ստանդարտի երաշխավորմանը համապատասխան, նա կարող է փոխադրվել կրթության այս կամ այն մակարդակ:

4. ուսումնական, ազատ ժամանցի և այլ ծրագրերի համախումբ, որը համապատասխանում է երեխայի կրթական պահանջներին և ուղղված է նրա ինքնիրացմանը, հասնելու համար՝ կրթվածության որոշակի մակարդակի, սոցիալական միջավայրում ներդաշնակ զարգացման և սոցիալական հարմարվածության:

5. Կազմակերպական-կառավարչական գիտելիքներ, որոնք կնպաստեն անձի /սովորողի/ կողմնորոշման սկզբունքի իրացմանը, այսինքն՝ կրթության ստանդարտներով սահմանված և տարատեսակ կրթական կարիքներին հնարավորությունների համապատասխան գիտելիքներ ձեռք բերելուն:

«Ծրագիր» բառը /հունարեն՝ Ύρόμύ, programma) ստուգաբանորեն նշանակում է որևէ երևույթի կամ գործողության նախնական նկարագրություն, այսինքն՝ գործունեության ծրագիր:

Ուսումնական ծրագիրը կրթության համատեքստում որոշակի առարկայի ուսուցման բովանդակության, գիտելիքների, հմտությունների և կարողությունների շարադրանք է, որը պետք է յուրացնի սովորողը: Սակայն ուսումնական ծրագրերը և կրթական ծրագրերն իրենց բուն բովանդակությամբ, կրթաիրավական կարգավիճակով չեն համընկնում: Դժբախտաբար, գործող կրթական օրենսդրությունը` առաջիս հերթին կրթության մասին հիմնական օրենքը, օրենսդրորեն չի տալիս «կրթական ծրագրեր» հասկացության բնորոշումը, չնայած սահմանում է կրթական ծրագրերի տեղն ու նշանակությունը:

Ելնելով վերոհիշյալից, հասկանալի է դառնում, որ կրթական ծրագրերի մասին այդ բոլոր մոտեցումներն արտացոլում են կրթական համակարգի այդ տարրի որոշակի սահմանը և հենց այդ պատճառով վերլուծության ժամանակ չի կարելի դրանք անտեսել ու հաշվի չառնել: Հետևաբար, «Կրթական ծրագրեր» հասկացության սահմանման բացակայությունը հիմք է տալիս շահագրգիռ մարմնին՝ օրենսդրին ներկայացնելու այն ուղղելու պահանջ:

Ենթադրվում է, որ կրթական ծրագիրը նպատակահարմար է բնորոշել որպես պետական կրթական չափորոշիչի հիման վրա մշակված կրթաիրավական և կառավարչական փաստաթուղթ, և դրան համապատասխան պահանջներ պարունակող ցանկ (առարկաներ, հմտություններ, գիտելիք, ուսումնական բեռնվածության ծավալ և այլն), որոնց պահանջների կատարման ապահովումը տալիս է կրթության որոշակի մակարդակ: Հենց սահմանված այդ որոշակի մակարդակի ապահովումն է ուսումնական հաստատությանը թույլ տալիս ինքնուրույն որոշել սահմանված չափորոշիչներին համարժեք համապատասխան կրթական փաստաթղթի տրամադրման հարցերը: