Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6. 11-րդ դասարանի /միջնակարգ ուսումնական հաստատության ավարտական դասարան/ ուսումնական բոլոր առարկաներից տարեկան և պետական ավարտական քննություններից դրական գնահատականներ ունեցող շրջանավարտները ստանում են միջնակարգ կրթության ատեստատ: Հանրակրթական ուսումնական հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող շրջանավարտն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկաների դեպքում՝ տարեկան և քննական գնահատականներ նշանակելու համար:

7. 2-10-րդ դասարաններում մեկ կամ երկու առարկայից տարեկան կամ գիտելիքների ստուգումից անբավարար գնահատական ունեցող սովորողների փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում, նրանց հանձնած վերաքննությունների արդյունքներով:

8. Ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող 2-10-րդ դասարանների սովորողները կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը: Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ դասընթացը կրկնելու՝ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշումների մասին սովորողի ծնողին տեղյակ է պահում դասղեկը, մանկխորհրդի նիստից հետո, երեք օրվա ընթացքում՝ գրավոր ծանուցմամբ:

9. 11-րդ դասարանի այն սովորողները, որոնց տարեկան կամ քննական /միասնականի ավարտական կամ ավարտական/ անբավարար գնահատականների ընդհանուր թիվը չի գերազանցում երկուսը, վերաքննություններ են հանձնում.

1) 4-րդ դասարանի երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

2) 16 տարին չլրացած 9-րդ դասարանի երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ երեք և ավելի է, ինչպես նաև, եթե ամառային առաջադրանքները հանձնելուց հետո թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

3) 16 տարին լրացած, մինչև 18 տարեկան 9-րդ դասարանի երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ երեք և ավելի է, ինչպես նաև, եթե ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական՝ ծնողի /որդեգրողների կամ հոգաբարձուի/ դիմումի հիման վրա կարող են թողնել հանրակրթական ուսումնական հաստատությունը:

4) 18 տարին լրացած երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները, ում չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև, եթե ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական՝ դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:

11-րդ դասարանի այն սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել պետական ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև, եթե ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:

Ինչպես տարեկան, այնպես էլ քննական առարկաներից անբավարար գնահատական ունենալու պատճառով հանրակրթական ուսումնական հաստատությունից դուրս մնացած 9-րդ և 11-րդ