Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրինակելի ձևերը,

13) սահմանում է դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու կարգը,

14) սահմանում է սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգը,

15) մշակում և հաստատում է ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը,

16) կազմակերպում է ամփոփիչ ատեստավորում և որոշում ուսումնական հաստատության շրջանավարտների համապատասխանությունը հանրակրթության պետական չափորոշիչի պահանջներին,

17) հաստատում է ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը,

18) սահմանում է բազմահամակազմ դասարան կազմավորելու, առանձին առարկաների դասաժամերին դասարանը խմբերի բաժանելու կարգերը,

19) հաստատում է սովորողների անհատական ուսուցման, ինչպես նաև դրսեկության ձևով հանրակրթության կազմակերպման կարգերը,

20) ապահովում է առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, դասամատյանների ձևերի մշակումը, փորձաքննությունը և հրատարակումը,

21) մշակում և հաստատում է ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակեփ կարգը,

22) սահմանում է մանկավարժական աշխատողների և տնօրենի վերապատրաստման բովանդակությանը ներկայացվող պահանջները, համաձայնություն է տալիս ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին,

23) իրականացնում է ուսումնական հաստատությունների վերահսկողություն, պետական տեսչավորում և գործունեության գնահատում, հրապարակում է ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը,

24) մասնակցում է ուսումնական հաստատության արտաքին գնահատմանը,

25) հաստատում է սովորողների հանրապետական առարկայական օլիմպիադաների, մրցույթների, ռազմամարզական խաղերի, սպարտակիադաների, մանկավարժական աշխատողների մասնագիտական մրցույթների կազմակերպման և անցկացման կարգերն ու կանոնադրությունները,

26) առաջարկում է մրցութային հիմունքներով ուսումնական հաստատությանը հատկացնել լրացուցիչ նպատակային ֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից,

27) իրականացնում է ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:


9.4.3. Հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի /մարզպետի/ և Երևանի քաղաքապետի իրավասությունները

Մարզպետի (Երևան քաղաքում՝ քաղաքապետի) իրավասություններն են՝

1) ապահովում է մարզի տարածքում (Երևան քաղաքում) պետական կրթական քաղաքականության իրականացումը,

2) վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը՝ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան,

3) համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություն,

4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով