Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը,

5) ՀՀ կառավարության սահմանած կարգով անցկացնում է պետական ուսումնական հաստատության տնօրենի և մանկավարժական աշխատողի ատեստավորումը,

6) աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների գիտելիքների գնահատման կամ թեստավորման գործընթացին,

7) իրականացնում է ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:


9.4.4. Տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները

Համայնքի ղեկավարի իրավասություններն են՝

1) աջակցել համայնքի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը՝ օրենքով սահմանված կարգով,

2) իրականացնել դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովել նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն,

3) իրականացնել ՀՀ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարումն իրականացնում է հիմնադիրը /հիմնադիրները/: