Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



գ) տեսողության խանգարում՝ կույր, թույլ տեսնող, ուշ կուրացած, շլություն ունեցող երեխաները,

դ) մտավոր հետամնացության ունեցող երեխաները,

ե) հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաները,

զ) հոգեբանական զարգացման խնդիրներ՝ ուսումնական ունակությունների զարգացման յուրահատուկ խանգարումներ ունեցող երեխաները,

է) վարքային և հուզակամային ոլորտի խանգարումներ ունեցող երեխաները:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ի համաձայն, պետությունը ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում՝ երկարօրյա և գիշերօթիկ)՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով:

Վերը թվարկված զարգացման խնդիրներ ունեցող անձանց համարժեք ՀՀ կառավարությունը 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշմամբ հաստատել է հատուկ հաստատությունների տիպերը, որում կրկնել է ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշմամբ սահմանված պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը: Դրանք հետևյալներն են՝

ա) լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն.

բ) տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն.

գ) խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն.

դ) հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն.

ե) մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ (օժանդակ) հանրակրթական ուսումնական հաստատություն.

զ) հակասոցիալական վարք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն.

է) արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն:

Կրթության առանձնահատակ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այսպես էլ հատուկ հաստատություններում՝ հատուկ ծրագրերով:

Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը և վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները՝ հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության իրավունքը ապահովելու նպատակով ուսումնական հաստատություններում կարող են առանձնացվել հատուկ կրթության կառուցվածքային ստորաբաժանումներ, բացառապես կրթության պետական կառավարման լիազոր մարմնի որոշմամբ:

Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների համար կրթության պայմանների ստեղծումը, պահպանումը և զարգացումը, որոնց ծավալները որոշվում են կրթության զարգացման պետական ծրագրերին համապատասխան:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ՀՀ կառավարության սահմանած կարգով իրականացվում են առանձին մարզական պարապմունքներ:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց՝ նշված հաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես առողջական վիճակի պատճառով այցելելը անհնարին լինելու դեպքում, նրանց ուսուցումն իրականացվում է տնային պայմաններում՝ համապատասխան