Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


10.1.2. Առանձնահատուկ կրթության նպատակը և խնդիրները

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ին համապատասխան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության նպատակը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրենց ընդունակություններին, կարողություններին համապատասխան և առողջությանը համարժեք ուսումնական միջավայրում նրանց հասարակական հարմարեցման, ինքնասպասարկման ունակությունների ձեռքբերման, աշխատանքային, մասնագիտական գործունեության ու ընտանեկան կյանքին պատրաստվածության ապահովումն է:

Օրենսդրի նման սահմանման տակ պետք է հասկանալ, որ առողջական սահմանափակ հնաավորություններով անձանց հատուկ պայմաններ ստեղծելու միջոցը վերաբերում է կրթության բոլոր՝ նախադպրոցական, սկզբնական, ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ ընդհանուր, սկզբնական մասնագիտական, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթություն աստիճանների ստանալն ապահովելուն: Այլ խոսքերով՝ նրանց համար ստեղծվում է իրենց առողջությանը համապատասխան կրթական միջավայր, նպատակ ունենալով նրանց հարմարեցնել և ինտեգրել հասարակությանը, նրանց մեջ ձևավորել ինքնաբավության, ինքնօգնության հմտություններ, պատրաստել աշխատանքային, այդ թվում նաև մասնագիտական գործունեությանը և ընտանեկան կյանքին:

Հատուկ հաստատությունների բարեփոխումների նպատակը՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության և խնամքի համակարգերի կատարելագործումն է:

Այս անձանց համար ստեղծվող հաստատությունների հիմնական խնդիրներն են՝

  • մանկավարժական, հոգեբանական, սոցիալական, բժշկական և իրավական հասցեական

օգնության ցուցաբերում այն երեխաներին և նրանց ծնողներին կամ օրինական ներկայացուցիչներին, ովքեր ունեն դժվարություններ ուսումնական ծրագրերի յուրացման հարցում.

  • օգնություն այլ հանրակրթական հաստատություններին սոցիալական և դպրոցական հարմարման հետ խնդիրներ ունեցող երեխաների ուսուցման և դաստիարակության հարցում.
  • գիշերօթիկ հաստատությունների երեխաներին ընտանիքներ վերադարձնելուն նպաստելը, հատուկ հաստատություններ ընդգրկվող երեխաների թվի աճը կանխարգելելը:

Այս խնդիրները լուծելու նպատակով հատուկ հաստատությունների գործունեության բարեփոխումների ուղղություններն են.

  • համակարգի կառուցվածքային բարեփոխումները,
  • ղեկավարման և ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործումը,
  • իրականացվող ծառայությունների ապակենտրոնացումը,
  • երեխաների կրթության և խնամքի բարելավումը,
  • ընդունելության համակարգի կատարելագործումը,
  • հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) և սկզբնական մասնագիտական

կրթության ծրագրերի իրականացում` երեխաների տարիքային, անհատական առանձնահատկություններին, նրանց հոգեբանական և մարմնական առողջությանը համապատասխան,

  • երեխաների հոգեբանական, ֆիզիկական զարգացման մակարդակի ախտորոշում.
  • շտկող-զարգացնող և փոխհատուցողական կրթության կազմակերպում,
  • շտկող-հոգեբանական և կանխարգելիչ-հոգեբանական աշխատանք երեխաների հետ,
  • բուժիչ-վերականգնողական համընդհանուր միջոցառումների անցկացում,
  • օգնություն սովորողներին մասնագիտական կողմնորոշման, մասնագիտության ձեռքբերման, որոշ աշխատանքային գործունեությունների հարմարման հարցում,
  • երեխաների անանուն խորհրդատվություն, որի նպատակն է երեխաներին հանել սթրեսից:

Եթե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձը սահմանված կարգով ճանաչված է հաշմանդամ, ապա կրթության առանձնահատուկ պայմանների անհրաժեշտությունը ներառվում է հաշմանդամի անհատական վերականգնման ծրագրում՝ հաշմանդամների