Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գ) բուժական հաստատություններում (երկարատև ստացիոնալ բուժման դնպքում)՝ տնային ուսուցման ձևով,

դ) օրենքով սահմանված այլ ձևերով:

Հատուկ կրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական հատուկ կրթական ուսումնական հաստատությունները կարող են վերակազմակերպվել կամ լուծարվել, եթե սովորողների համար ապահովվում է հատուկ կրթությանը համարժեք պայմաններով ուսուցումը:

Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածություն ապահովելու նպատակով

Այդպիսի անձանց աջակցության երաշխիքներն են՝

1. Պետությունը բյուջետային նպատակային ֆիննանսավորման միջոցով ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների համար կրթության պայմանների ստեղծումը, պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են կրթության զարգացման պետական ծրագրերին համապատասխան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն իրականացնող ուսումնական հաստատության ֆինանսավորման հիմնական աղբյուրները պետականից զատ համայնքային բյուջեներն են, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց (ներառյալ՝ օտարերկրյա պետությունների) կատարած ներդրումները, սեփական միջոցները, որոնք գոյանում են ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեությունից և այլ աղբյուրներից:

2. Բացի այդ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատության ֆինանսավորման չափանիշները մեկ սովորողի հաշվարկով չեն կարող ցածր լինել պետական համանման ուսումնական հաստատությունների համար պետական չափորոշիչներով սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակից:

3. Ոչ պետական հատուկ կրթական հաստատությունների վերակազմակերպման կամ լուծարման դեպքում սովորողներին երաշխավորվում է պետական ուսումնական հաստատություններում կրթության իրավունքի իրականացում:

4. Հատուկ կրթության հաստատություններում, ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում, տնային ուսուցման պայմաններում, ստացիոնար բուժական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունն իրականացվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակով: Բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ ուսուցման ձևի և ուսումնական հաստատության տիպի, սահմանում է ՀՀ կառավարությունը:

5. Պետական հատուկ կրթական ուսումնական հաստատությունները կարող են վերակազմակերպվել կամ լուծարվել, եթե սովորողների համար ապահովվում է հատուկ կրթությանը համարժեք պայմաններով ուսուցումը:

6. Ոչ պետական հատուկ կրթական հաստատությունների վերակազմակերպման կամ լուծարման դեպքում սովորողներին երաշխավորվում է պետական ուսումնական հաստատություններում կրթության իրավունքի իրականացում:

7. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ի համաձայն, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան, կախված այդ հաստատությունների տիպերից և ձևերից, ներառում է սովորողների համար անհրաժեշտ տարածքներ, կառույցներ, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսուցման համար անհատական տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, համակարգչային դասարաններ, ներառյալ՝ վերականգնողական կաբինետների կազմավորում, մարզական և զանգվածային միջոցառումների