Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հասարակության պահանջմունքները, վերջապես հենց մարդու պահանջմունքները, ով «հասուն» դառնալով, այսինքն՝ ինքնուրույն սոցիալապես նշանակալի որոշումներ ընդունելու ունակ քաղաքացի դառնալով, «հասունության ատեստատ» ստանալուց հետո պայմանավորում է իր հետագա կյանքի ուղու ընտրության անհրաժեշտությունը, և դրանով իսկ, կոնկրետ տեսակի մասնագիտական գործունեության, դրա չափանիշների և պահանջների հետ հաղորդակցումը: Դրանով իսկ, մարդը հայտնվում է անհրաժեշտության, այսինքն՝ այս կամ այն մասնագիտական կրթություն ընտրելու պարտականության իրադրության մեջ: Սակայն, օրենսդրորեն, այդ թվում և սահմամանադրորեն, երաշխավորվում է ոչ թե պարտականությունը, այլ հենց այդպիսի ընտրության հնարավորությունը, ելնելով այն բանից, որ մասնագիտական, ինչպես և ընդհանուր կրթություն ստանալը ինչ-որ մեկի արտոնությունը չի հանդիսանում, յուրաքանչյուր մարդ, անկախ սեռից, ազգությունից, սոցիալական ծագումից, ընդունակություններից, ունի ցանկացած կրթություն ստանալու իրավունք (ունի օրենսդրորեն ապահովվող հնարավորություն):

Ինչպես կարելի է տեսնել, տվյալ դեպքում կրթության իրավունքի իրացման ոլորտում առաջանում է որոշակի անհամապատասխանություն, բախում՝ օրենսդրական հնարավորությունների և օբյեկտիվ, գործնականորեն (կենսականորեն) պայմանավորված իրողությունների միջև: Այդ բախումների և դրանց հետ կապված այլ պահերի մասին ներքևում կխոսվի ավելի մանրամասն:

Երկրորդ, կրթության իրավունքը սահմանադրական իրավունք է: Այդ իրավունքն ամրագրվում, և դրանով իսկ, երաշխավորվում է ժամանակակից բոլոր ժողովրդավարական պետությունների սահմանադրական ակտերով: Արդեն միայն այդ հանգամանքը վկայում է, որ պետության և հասարակության կողմից Հիմնական օրենքի միջոցով կրթության իրավունքին բացառիկ նշանակություն է տրվում, բացի այդ, ՀՀ Սահմանադրության համաձայն միջազգային իրավունքի նորմերն, բացի Հիմնական օրենքից, առաջնահերթություն ունեն հայկական իրավունքի համակարգում:

Ինչպես մարդու և քաղաքացու շատ այլ սահմանադրական իրավունքներ, կրթության իրավունքը ևս, ՀՀ Սահմանադրութան մեջ ներկայացված է առավել ընդհանրական ձևով: Այդ իրավունքի կոնկրետացումն արտահայտվում է զգալիորեն մեծ կրթական նորմատիվ իրավական զանգվածում, որում առաջնային տեղը զբաղեցում են «Կրթության մասին» ՀՀ օրենքը (1999թ. ապրիլ) և «Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը (2004թ. դեկտեմբեր): Այս օրենսդրական ակտերը, այնպես ինչպես և ենթաօրենսդրական կրթական նորմատիվ-իրավական ակտերը, հանդիսանալով հայկական կրթական իրավունքի սկզբնաղբյուրները, ավելի առարկայական ձևով կդիտարկվեն այս ուսումնական դասընթացի հետագա գլուխներում:

Երրորդ, կրթության իրավունքը հարաբերական իրավունք է: Մարդու իրավունքների տեսության մեջ առանձնացնում են մարդու բացարձակ (հիմնական) իրավունքները և հարաբերական իրավունքները: Նման տարբերակման չափանիշ է հանդիսանում ՀՀ օրենսդրության կողմից այս կամ այն իրավունքի սահմանափակման հնարավորությունը, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված արտակարգ դրության պայմաններում:

Բացարձակ իրավունքներն այն իրավունքներն են, որոնք չեն կարող սահմանափակվել (այդպիսի սահմանափակում մտցնելը, կրկնենք, հնարավոր է միայն ՀՀ օրենքով) ընդհանրապես և նույնիսկ այդպիսի արտակարգ դրության պայմաններում: Ըստ ՀՀ Սահմանադրության՝ այդ բացարձակ իրավունքներից են, օրինակ, կյանքի իրավունքը, անձի արժանապատվության իրավունքը, խղճի և դավանանքի ազատությունը և այլն:

Հարաբերական իրավունքներն այն իրավունքներն են, որոնք ՀՀ օրենքով կարող են սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում (օրինակ՝ բնակարանի, կրթաթոշակի, կենսաթոշակի իրավունքը և այլն): Այդպիսի հարաբերական իրավունքների թվին ՀՀ Սահմանադրությունը դասում է և կրթության իրավունքը: Դա նշանակում է, որ տվյալ իրավունքը օրենսդրի հայեցողությամբ կարող է սահմանափակվել տարբեր պատճառներով, տարբեր մասշտաբներով և տեսակետներով:

Չորրորդ, կրթության իրավունքը համընդհանուր իրավունք է: Տվյալ առանձնահատկության