Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա արդեն ուշադրություն դարձվել է։ Այստեղ ընդգծենք միայն, որ կրթության իրավունքը տարածվում է ոչ միայն Հայաստանի՝ առանց բացառության բոլոր քաղաքացիների (և ՀՀ տարածքում օրինական հիմքերով բնակվող անձանց վրա Ա. Ե.), այլ նաև՝ տարբեր տարիքի անձանց վրա։ Այդ հանգամանքը վերջին տարիներին դառնում է ավելի հրատապ ինչպես արտերկրում, այնպես էլ՝ մեր երկրում։ Օրինակ, միջին, հասուն՝ 55 և նույնիսկ զգալիորեն ավելի մեծ տարիք ունեցող ավելի շատ քաղաքացիների է իրականում հետաքրքրում առաջին, կամ երկրորդ, կամ նույնիսկ երրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հանգամանքը։ Նման յուրօրինակությունը հետաքրքրություն է ներկայացնում, առաջին հերթին, սոցիոլոգիական գիտությունների համար, թեպետ էդուկոլոգիական /կրթագիտական/, մանկավարժական և իրավական հետազոտությունները նույնպես չեն կարող դա շրջանցել։

Հինգերոդ կրթության իրավունքը յուրաքանչյուրի համար ենթադրում է կրթության մատչելիություն։ Մատչելի կրթությունը, նախ և առաջ, ինչպես ընդհանուր, այնպես էլ՝ մասնագիտական և հետբուհական կրթություն ստանալու ազատությունն է՝ սեփական ցանկություններին, ծնողների համոզմունքներին և հնարավորություններին համապատասխան։ Այս առումով կրթության մատչելիությունն օրգանապես կապված է համապատասխան իրավունքի համընդհանրության հետ։ Մինույն ժամանակ, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, կրթության իրավունքի այդ կողմը ամենատարբեր պատճառներով հանդիսանում է ամենախնդրահարույցներից մեկը։ Ժամանակակից աշխարհում, այդ թվում և մեզ մոտ, կրթության զարզացման գործում նշում են հակասությունների մի ողջ շարք՝ հենց դրա մատչելիության ապահովման տեսանկյունից։

Դրանցից մեկը սովորողների թվաքանակի ավելացումն է և դրա հետ մեկտեղ կրթությանն ուղղված պետական ծախսերի կրճատումը։ Կրթության հռչակված ֆորմալ հավասարությունն ուղեկցվում է այլ հակասությունով ևս՝ կրթության մատչելիության հարցում անհավասարության մեծացմամբ այն առումով, որ պետությունը պետք է առնվազն լրացուցիչ ֆինանսական դժվարություններ չստեղծի այն անձանց համար, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ կամ արդեն ստանում են։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև համաշխարհային տնտեսության զարգացման միտումները։ Այսպես՝ գալիք 15 տարիներին, Եվրամիության տարածքում աշխատատեղերի 35 տոկոսը կպահանջի բարձրագույն մասնագիտական կրթություն, 40 տոկոսը՝ նախնական և միջնակարգ մասնագիտական կրթություն, իսկ մնացած 15 տոկոսը՝ թվարկած կրթություններից որևէ մեկը չի նախատեսում։

Մյուս հակասությունը սերտորեն կապված է նախորդի հետ և արտահայտում է կրթական հաստատությունների ավելացող ֆինանսական դժվարությունները։

Սրանք ունեն մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։

Առաջինը, մեր կարծիքով՝ մարդկանց երկարակեցությունն է, դրա հետ, անկախ տարիքից, սովորել ձգտելու ցանկության մեծացումը, որին նպաստում է նաև «կրթություն ամբողջ կյանքի ընթացքում» կարգախոսը /կոչը/,

երկրորդը՝ նոր սերնդի մի մասը չի բավարարվում մեկ ուսումնական հաստատություն ավարտելով,

երրորդը՝ ավագ դպրոցը, հատուկ կրթության տեսակները ևս լրացուցիչ ֆինանսավորում են պահանջում։

Այսպիսով, կրթության համակարգի զարգացման ֆինանսավորմանն ուղղված օբյեկտիվորեն աճող պահանջները ուղեկցվում են պետության կողմից կրթության համակարգի նույնիսկ «սեփական»՝ պետական ոլորտի ֆինանսական ապահովման հարաբերականորեն կրճատմամբ /օրինակ՝ սղաճը/։ Անգամ հատկացված գումարի չափի բացարձակ թվի պահպանումը տանում է կրթությանը հատկացված միջոցների կրճատման, քանի որ, մի կողմից ծառայությունների, մյուս կողմից ապրանքների գների թանկացումը, և վերջապես բուն կյանքի թանկացումը, բերում են այդ միջոցների հարաբերական կրճատման։ Աղքատության հաղթահարման բացահայտ առաջընթաց ապահովելուց հետո միայն պետությունը ֆինանսական առումով, կարող է, /և հարկավոր է/ զգուշորեն հեռանալ կրթության որոշ կարիքներից։

Կրթության մատչելիությունը, որպես սկզբունք, առավել մանրամասն բացահայտված է