Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտադիր լրիվ հանրակրթությունը, ուսումնական հաստատություններին որակյալ մանկավարժական կադրերով ապահովումը, ուսումնական հաստատությունները ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցումը:

Հարցված 100 ծնողների կեսը բավարարված է իրենց դպրոցի աշխատանքով: Միևնույն ժամանակ, ըստ ծնողների կարծիքի, դպրոցների մեծ մասը միակողմանի են կողմնորոշում իրենց շրջանավարտներին՝ ընդունվել միայն բուհեր: Նախնական արհեստագործական հաստատությունների մասին խոսք չի ասվում: Յուրաքանչյուր երկրորդ ծնող փոխհատուցում է դպրոցում տված հանձնարարությունների կատարման, կամ բուհ ընդունվելու ոչ բավարար պատրաստվածությունը՝ կրկնուսույց-ուսուցիչներ կամ դասախոսներ ներգրավելով:

Ուսուցիչները որոշակի պատասխանատվություն պետք է կրեն վատ սովորողների քանակը չնվազեցնելու համար: Իրենց հերթին, ուսումնական հաստատությունների ուսուցիչները և ղեկավարները շեշտում են դպրոցում դաստիարակչական աշխատանքների և սովորողների ֆիզիկական առողջության վիճակի էական նվազման մասին:

  • Շուկայական պայմաններում երիտասարդության կյանքի խնդիրները և սոցիալականացման բարդությունները մեծ ազդեցություն են ունենում ծնողների, ուսուցիչների և ամբողջ դպրոցական կրթական համակարգի վրա:
  • Դպրոցների մեծ մասում բացակայում է արդար մրցակցությունը: Դպրոցը և ուսուցիչները զիջում են իրենց առաջատար դերը: Դպրոցը, հանրակրթական համակարգը դեռևս հեղինակավոր և կարևոր չեն դարձել ժամանակակից հասարակության սոցիալական ինստիտուտների համար:
  • Սովորողի մասնագիտություն ընտրելու վրա ուսուցչի ազդեցությունը ետին պլան է մղվել: Եկող սերնդի արժեքների սանդղակը, ըստ կարևոր ցուցանիշների, մեծ մասամբ հակասում է հասարակության և հենց երիտասարդների պահանջներին: Պատահական չեն երիտասարդների միջավայրում այդքան շատ հիասթափությունները, հուզական և հոգեկան պոռթկումները և որպես հետևանք՝ ագրեսիան, հանցավորությունը, ինքնասպանություններն ու դրանց փորձերը:
  • Այսօր նրանք ավելի շատ են ուզում նմանվել իրենց ծնողներին և հեղինակություններին: Ընտանիքը, նախկինի պես կարևոր դեր է խաղում եկող սերնդի դաստիարակության և բարոյական արժեքների ձևավորման մեջ: Այլ հարց է, թե ինչպիսի արժեքներ է ձևավորում և կարող է դրսևորել ժամանակակից ընտանիքը, որն ինքը հաճախ գտնվում է գոյատևման պայքարի հորձանուտում:
  • Առավել արդիական խնդիր է պետական ընտանեկան քաղաքականության ընդունումը, որը կարևոր նշանակության հարցեր կդնի պետության և հասարակության, կրթության համակարգի առջև: Մարդկանց դեպի աշխատանքն ուղղվածությունը դադարել են լինել կյանքի արժեքներից: Պատանիների և երիտասարդների համար առաջին տեղում է հարստության ձգտումը և սպառողական հոգեբանությունը: Արժեքների անհամատեղելիությունը, այսօր, միջսերնդային անհասկացությունների, իրար չհասկանալու և հայրերի ու որդիների համակարտության կարևոր պատճառներից են:
  • Որակյալ կրթության հասանելիության ապահովումը, նորմալ դաստիարակությունը, սոցիալականացումը, սովորողների առողջության պահպանումը դպրոցի և ընտանիքի առաջնային խնդիրներից են:

Դպրոցական կրթությունն ուժեղ է ոչ միայն նորարարություններով, այլև լավ, բարի ավանդույթներով, զարգացման կայունությամբ, առողջ պահպանողականությամբ:

Նկատվում է սուր արտահայտված հակասություն կրթության սոցիալական էության, հասարակության շահերի, կրթական ծառայությունների պատվիրատուների և կրթական համակարգերի պաշտոնա-գերատեսչական ղեկավարման միջև: Կրթական գործընթացի հիմնական մասնակիցն ու առավել հետաքրքրված սուբյեկտը՝ երկրի բնակչությունը, ծնողական, աշակերտական և նույնիսկ մանկավարժական հասարակայնությունը միայն ձևականորեն են ընդգրկված ուսումնական հաստատությունների և մարմինների աշխատանքների արդյունքների գնահատման մեջ:

Չնայած հանրակրթության կառավարման ժամանակակից վիճակի գնահատումը, ատեստավորման