վրա:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը կատարվում է ՀՀ օրենքներով և այդ բնագավառում ՀՀ և օտարերկրյա պետությունների միջև կնքված միջպետական, միջկառավարական պայմանագրերով, համաձայնագրերով:
12.4.4. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթական չափորոշիչները, կրթական ծրագրերը և կրեդիտային համակարգը
Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք ապահովում են՝
1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակը,
2) եվրոպական և օտարերկրյա այլ պետությունների կրթական չափորոշիչների հետ համեմատելիության հնարավորությունները,
3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության գնահատման հիմքը,
4) օտարերկրյա պետությունների բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակավորումների և փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են՝
1) ընդհանուր պահանջներ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի վերաբերյալ,
2) պահանջներ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, ներառյալ ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձևերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ,
3) անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ,
4) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպման ժամկետները կամ անհրաժեշտ կրեդիտային միավորների քանակը,
5) սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը:
Պետական կրթական չափորոշիչների ձևավորման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) ներկայացմամբ (ռազմական, ոստիկանական բարձրագույն և հեաբուհական մասնագիտական կրթության դեպքում՝ ՀՀ համապատասխան պետական կառավարման լիազորված մարմինների հետ համաձայնեցված):
ՀՀ-ում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է հիմնական և լրացուցիչ հետևյալ կրթական ծրագրերով.
1) բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով՝
- բակալավրի,
- մագիստրոսի (կլինիկական օրդինատորի),
- դիպլոմավորված մասնագետի.
2) հետբուհական մասնագիտական հիմնական կրթական ծրագրով՝
- հետազոտողի.