Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կոնգրեսում, որը տեղի է ունեցել 1977թ. Պերուի մայրաքաղաք Լիմայում, արձանագրված է. «Վերահսկողությունը համակարգի կառավարման անբաժանելի մասն է, որի նպատակն է հնարավորինս արագ հայտնաբերել նախկինում ընդունված որոշումներից կամ չափորոշիչներից շեղումները, որպեսզի հնարավորություն լինի բացթողումների և սխալների կամ գործողությունների խմբագրման, ճշգրտման վերաբերյալ վաղաժամ կայացնելու որոշումներ, որոնք հնարավորություն կտան ապագայում ձերբազատվելու դրանցից կամ կրճատելու դրանք»:

Պլանավորման և հսկողության օղակներն իրար հետ բավականին շաղկապված լինելով, պլանավորմանը զուգահեռ, քննարկվում են վերահսկողության իրականացման չափորոշիչները, որպեսզի հետագայում վերահսկողություն իրականացնելիս դժվարություններ չառաջանան և հեշտ լինի իրականացվածը չափելի դարձնել:

Սոցիալական վերահսկողության էությունը հիմնականում կայանում է նրանում, որ հայտնաբերվեն և հաղթահարվեն սոցիալական շեղումները, այլ խոսքով, պահպանվեն սոցիալական օբյեկտի սահմանված սահմանաչափերը /նորմատիվները/:

Առանց վերահսկողության առաջանում են ապակազմակերպման պայմաններ, թուլանում է կոնկետ ստուգվող օբյեկտի, ի վերջո, հասարակության կայունությունը, իսկ երկարատև վերահսկողության բացակայության պայմաններում առաջանում է քաոս:

Վերահսկողությունն ապահովում է սոցիալական կառավարման գործունեության նպատակադրվածությունը: Ընդհանուր առմամբ, այն նշանակում է գործընթացի համաչափում՝ փաստացի կատարածի և պլանավորվող կատարվելիքի հետ: Այսինքն՝ այն միջոցառումների համակարգ է, որն ուղղված է աշխատանքի հաղթահարած մասի գնահատմանը, որով հայտնաբերվում է շեղումների պատճառները, զգուշացնում, ապա և առաջարկում վերացնելու հայտնաբերված շեղումները:

Սոցիալական վերահսկողության խնդիրը ենթադրում է նաև շեղումների վերաբերյալ անկողմնակալ քննադատական վերլուծության անցկացում, ապա և այդ շեղումներից խուսափելու վերաբերյալ միջոցառումների մշակում: Պարզ ասած՝ սոցիալական վերահսկողությունը գործընթաց է, որի միջոցով կազմակերպության ղեկավարությունը որոշում է՝ իր իրավասության տակ գտնվող հարցերը լուծելիս որքանո՞վ են պահպանվել գործող օրենսդրությամբ սահմանված դրանք կարգավորող իրավական նորմերը, կամ արդյոք ճի՞շտ են, իր կայացրած որոշումներն իրականացվում, կամ նախապես կայացված իր որոշումը ճի՞շտ է ընտրված, թե՞ ոչ, ինչպիսի՞ խմբագրման կարիք ունի:

Վերահսկողությունը քաղաքականության մշակման և որոշումների կայացման կատարյալ գործիք է, որն ապահովում է նախանշած նպատակները, ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ երկարաժամկետ ժամանակահատվածում:

Առավել կարևոր է պետական վերահսկողությունը: Այն պետական իշխանության իրականացման տեսակ է, որն ապահովում է իր կողմից ընդունված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանումը: Դրա իրականացման ձևերից է՝

1. Պառլամենտական վերահսկողությունը, որը ՀՀ կառավարության գործունեության նկատմամբ իրականացվող պետական վերահսկողության տեսակ է: Պառլամենտական վերահսկողության ձևերն ու մեթոդներն են՝

1. կառավարության գործունեության նկատմամբ վստահություն կամ անվստահություն հայտնելը,

2. ՀՀ կառավարությանը կամ նրա առանձին անդամներին ուղղված պատգամավորական գրավոր և բանավոր հարցապնդումները,

3. կառավարության այս կամ այն գործունեությունը կամ կառավարության անդամին քննադատելը /կշտամբելը/:

Սոցիալական վերահսկողությունն իրականացվում է՝

  • ինստիտուցիոնալ,
  • ոչ ինստիտուցիոնալ,
  • հիբրիդ՝ խառնածին ձևերով: Ներկայացնենք այդ երեք ձևերի խմբերը: