Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կառավարման մարմինների ղեկավարների որոշումներին հրամանների, հրահանգների, հանձնարարականների, մեթոդական երաշխավորությունների կատարման,

9) ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկարժական աշխատողների ընտրության, նշանակման, ինչպես նաև վերապատրաստման, որակավորման բարձրացման և վերաորակավորման գործընթացի՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանության,

10) կրթության որակի նկատմամբ ուսումնական հաստատությունների կանոնադրական պահանջների կատարման, ուսումնական հաստատությունների կառավարման մարմինների լիազորությունների իրականացման:

2. Բացի այդ, տեսչությունը վերլուծում և գնահատում է ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետությունը, ներկայացնում է ուսումնական հաստատության զարգացմանը նպաստող առաջարկություններ, վերահսկում դրանց իրականացումը,

3. Ներկայացնում է հաշվետվություն լիազորված մարմին՝ կրթության բնագավառում առկա վիճակի, դրա առանձին բնութագրիչների, կրթության ցուցանիշների մասին:

4. Լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում տեսչության տարեկան աշխատանքային ծրագրի նախագիծը:

5. Ուսումնասիրում և համապատասխան ընթացք է տալիս քաղաքացիների դիմումներին և բողոքներին:

6. Տեսչավորման արդյունքների հիման վրա կազմում է հաշվետվություններ, ակտեր, տեղեկանքներ, զեկուցագրեր, զեկույցներ, վերլուծություններ, ամփոփագրեր և այլն:

7. Վերահսկում է տարածքային կառավարման մարմինների կրթության բնագավառի գործունեության համապատասխանությունը կրթության բնագավառի օրենսդրությանը:

8. Համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

9. Վերահսկողության գործընթացին կարող է մասնակից դարձնել կրթական համակարգի լավագույն մասնագետներին, կրթության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 497-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության կանոնադրությունը: Մեր կարծիքով, միասնական, արագ արձագանքող տեսչական աշխատանք ապահովելու նպատակով, անհրաժեշտ է ներդնել գործուն մշտադիտարկման և վեհասկողական էլեկտրոնային գործուն շտեմարան, որպեսզի առանց տեսչական թվակազմի էական ավելացման հնարավոր դառնա առանց տեղեր այցելելու հաշվետվությունների, կամ ընդունվող իրավական ակտերի նկատմամբ վերահսկողություն իրականցնել և անմիջապես արձագանքել: Այլապես մի կողմից կավելանա բյուրակրատական քաշքշուկը, տեղեր այցելությունները, ինչու չէ նաև կոռուպցիոն ռիսկերը:

Այսպիսով, հանրակրթության բնագավառում վերահսկողական գործառույթի իրականացումը ենթադրում է նաև վերահսկողության այնպիսի կազմակերպական մեխանիզմների ներդրում, որոնք կբացառեն կրթության սուբյեկտներից ստացվող /ուսուցիչ, ծնող, ուսումնական (հաստատության, սովորող, ադմինիստրացիայի ներկայացուցիչ/ ցանկացած խնդրի մասին ահազանգի նկատմամբ վերադասի անտարբերությունն ու անուշադրությունը, զգոնության և (առավել ուշադրության կոչ կանեն նրանց բարձրացրած հարցերի կամ բողոքի նկատմամբ: Վերահսկողություն իրականացնողը կամ հարցի քննարկման իրավասուն պետք է բացառեն հովանավորչությունը, պահպանեն դրանց քննարկման օբյեկտիվությունը. համակողմանիությունը և չգործադրեն հարցի իսկությունը պարզելը ձախողող կասկածելի մեթոդներ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, հանրակրթական վարչությունները կամ բաժինները պարտավոր են ուսումնական հաստատություններում ապահովել այնպիսի «մթնոլորտ, որտեղ կրթության սուբյեկտները ոգևորվեն իրենց ձեոբերումներով, գնահատվեն նրանց գործունեության արդյունքները, որպեսզի երեխաները հաճույքով հաճախեն դպրոց, բուհ, ծնողները գոհ լինեն իրենց երեխաների վրա ուսումնական հաստատության, մանկավարժի