Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


գիտելիքները և ընդլայնել իրենց փորձն այդ բնագավառում: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն պետք է դարձվի զարգացող երկրների պահանջներին:

ՀՈԴՎԱԾ 24

1. Մասնակից պետություններն ընդունում են առողջապահական համակարգի և հիվանդությունների բուժման ու առողջության վերականգնման առավել կատարյալ ծառայություններից օգտվելու երեխայի իրավունքը: Մասնակից պետությունները ձգտում են ապահովել, որպեսզի ոչ մի երեխա չզրկվի առողջապահական համակարգի նման ծառայություններից օգտվելու իր իրավունքից:

2. Մասնակից պետությունները ձգտում են տվյալ իրավունքի լրիվ իրականացմանը և, մասնավորապես, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում.

ա) նորածինների և մանկական մահացության մակարդակն իջեցնելու համար,

բ) բոլոր երեխաների առողջության պահպանումը և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրումն ապահովելու համար, առաջնահերթ ուշադրություն դարձնելով առաջին բժշկասանիտարական օգնությանը,

գ) հիվանդությունների և թերսնման դեմ պայքարելու համար, այդ թվում բժշկասանիտարական առաջին օգնության շրջանակներում, ի թիվս այլ բաների՝ հեշտ մատչելի տեխնոլոգիաների և բավականաչափ սննդարար մթերքների և խմելու մաքուր ջրի տրամադրման ուղիով, ուշադրության առնելով շրջակա միջավայրի աղտոտման վտանգավորությունն ու ռիսկը,

դ) առողջության պահպանման առումով մայրերին նախածննդյան և հետծննդյան շրջանում պատշաճ ծառայություններ տրամադրելու համար,

ե) երեխաների սննդի և առողջության, կրծքով կերակրելու առավելությունների, հիգիենայի, երեխայի բնական միջավայրի սանիտարիայի և դժբախտ պատահարները կանխելու, ինչպես նաև երեխաների կրթության մատչելիության և այդօրինակ գիտելիքներ գործադրելիս նրանց աջակցելու մասին հասարակության բոլոր խավերի, մասնավորապես ծնողների և երեխաների իրազեկությունն ապահովելու համար,

զ) լուսավորչական աշխատանքի և կանխարգելիչ բժշկական օգնության բնագավառում ծառայությունների զարգացման և ընտանիքի չափերի պլանավորման համար:

3. Մասնակից պետությունները ձեռնարկում են ցանկացած արդյունավետ և անհրաժեշտ միջոց երեխայի առողջության վրա բացասաբար ազդող ավանդական սովորությունների վերացման նպատակով:

4. Մասնակից պետությունները պարտավորվում են խրախուսել և զարգացնել միջազգային համագործակցությունը, նպատակ ունենալով աստիճանաբար հասնել սույն հոդվածում ճանաչված իրավունքների լիակատար իրականացմանը: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն պետք է դարձվի զարգացող երկրների կարիքներին:

ՀՈԴՎԱԾ 25

Մասնակից պետություններն ընդունում են երեխայի նկատմամբ հոգ տանելու, նրա պաշտպանության կամ ֆիզիկական կամ հոգեկան հիվանդությունների բուժման նպատակով իրավասու մարմինների կողմից խնամակալության տրված երեխայի իրավունքը՝ պարբերաբար գնահատական տալու իր բուժման ընթացքին և իր նկատմամբ նման խնամակալության հետ կապված մյուս բոլոր պայմաններին:

ՀՈԴՎԱԾ 26

1. Մասնակից պետություններն ընդունում են սոցիալական ապահովության (ներառյալ սոցիալական ապահովագրությունը) բարիքներից օգտվելու յուրաքանչյուր երեխայի իրավունքը և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այդ իրավունքի լիակատար իրականացմանը հասնելու համար՝ համաձայն իրենց ազգային օրենսդրության:

2. Այդ բարիքները տրամադրվում են ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով առկա ռեսուրսները և երեխայի ու այն անձանց հնարավորությունները, որոնք պատասխանատվություն