Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաստատմամբ Միավորված ազգերի կազմակերպության միջոցներից ստանում են պարգևավճար՝ Գլխավոր ասամբլեայի սահմանած կարգով և պայմաններով:

ՀՈԴՎԱԾ 44

1. Մասնակից պետությունները պարտավորվում են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով կոմիտեին ներկայացնել զեկուցագրեր սույն կոնվենցիայում ամրագրված իրավունքների կատարման ուղղությամբ իրենց ձեռնարկած միջոցառումների և այդ իրավունքների իրականացման գործում ձեռք բերած առաջընթացի մասին.

ա) համապատասխան մասնակից պետության համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում,

բ) այնուհետև՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

2. Սույն հոդվածի համաձայն, ներկայացվող զեկուցագրերում նշում են այն գործոններն ու դժվարությունները, եթե այդպիսիք կան, որոնք ազդում են սույն կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման մակարդակի վրա: Զեկուցագրերը պարունակում են նաև բավականաչափ տեղեկատվություն, որպեսզի կոմիտեն լրիվ պատկերացում ունենա տվյալ երկրռւմ կոնվենցիայի գործադրման մասին:

3. Հարկ չկա, որ կոմիտեին առաջին բազմակողմանի զեկուցագիրը ներկայացրած մասնակից պետությունը իր հետագա զեկուցագրերում, որոնք պետք է ներկայացվեն սույն հողվածի 1բ) կետի համաձայն, կրկնի ավելի վաղ շարադրած հիմնական տեղեկությունները:

4. Կոմիտեն մասնակից պետություններից կարող է պահանջել սույն կոնվենցիայի իրականացմանը վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն:

5. Կոմիտեի գործունեության մասին զեկուցագրերը Տնտեսական և սոցիալական խորհրդի միջոցով երկու տարին մեկ ներկայացվում են Գլխավոր ասամբլեային:

6. Մասնակից պետությունները սեփական երկրներում ապահովում են իրենց զեկուցագրերի լայն հրապարակայնությունը:

ՀՈԴՎԱԾ 45

Սույն կոնվենցիայի իրականացման արդյունավետությանը նպաստելու և նրա ընդգրկած բնագավառներում միջազգային համագործակցությունը խրախուսելու նպատակով.

ա) Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հիմնարկները, Մանկական հիմնադրամը և Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմիններ իրավունք ունեն ներկայացված լինել սույն կոնվենցիայի այն դրույթների իրականացման վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ, որոնք մտնում են նրանց լիազորությունների ոլորտի մեջ: Կոմիտեն կարող է առաջարկել Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հիմնարկներին, Մանկական հիմնադրամին և այլ իրավասու մարմինների, երբ ինքը դա նպատակահարմար կհամարի, ներկայացնել փորձագետների եզրակացություն կոնվենցիայի իրականացման այն բնագավառների վերաբերյալ, որոնք մտնում են նրանց համապատասխան լիազորությունների ոլորտի մեջ: Կոմիտեն կարող է առաջարկել Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հիմնարկներին, Մանկական ֆոնդին և Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմինների՝ ներկայացնել զեկուցագրեր սույն կոնվենցիայի իրականացման այն բնագավառների մասին, որոնք մտնում են նրանց լիազորությունների ոլորտի մեջ:

բ) Կոմիտեն, երբ ինքը դա նպատակահարմար է համարում, Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հիմնարկություններ, Մանկական հիմնադրամ և այլ իրավասու մարմիններ է վերահասցեագրում մասնակից պետությունների ցանկացած զեկուցագիր, որում տեխնիկական խորհրդատվության կամ օգնության խնդրանք է պարունակվում կամ նշվում է այդպիսի կարիքի մասին, ինչպես նաև կոմիտեի դիտողություններն ու առաջարկությունները, եթե այդպիսիք կան, տվյալ խնդրանքի վերաբերյալ:

գ) Կոմիտեն կարող է երաշխավորել Գլխավոր ասամբլեային՝ Գլխավոր քարտուղարին առաջարկելու իր անունից հետազոտություններ կատարել երեխայի իրավունքներին վերաբերող առանձին հարցերով: