Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձևերի զարգացումը, ապահովում են դրանց մատչելիությունը բոլոր երեխաների համար և ձեռնարկում են այնպիսի անհրաժեշտ միջոցներ, ինչպիսիք են անվճար կրթություն մտցնելը և անհրաժեշտության դեպքում ֆինանսական օգնություն ցույց տալը,

գ) բոլոր անհրաժեշտ միջոցների տրամադրմամբ ապահովում են բարձրագույն կրթության մատչելիությունը, ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների,

դ) կրթության և մասնագիտական պատրաստության բնագավառում ապահովում են տեղեկատվության և նյութերի մատչելիությունը բոլոր երեխաների համար,

ե) միջոցներ են ձեռնարկում նպաստելու կանոնավոր դպրոց հաճախելուն և դպրոցը թողած սովորողների թվաքանակի նվազեցմանը:

Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները դպրոցական կարգապահությունը երեխայի մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանք արտահայտող մեթոդներով պահպանելու համար և սույն կոնվենցիայի հոդված 29-ին համապատասխան՝

1. Մասնակից պետությունները համակարծիք են, որ երեխայի կրթությունը պետք է ուղղված լինի՝

ա) երեխայի անհատականության, տաղանդի և մտավոր ու ֆիզիկական ունակությունների զարգացմանը՝ դրանց լրիվ ծավալով,

բ) մարդու իրավունքների և հիմնական ազատությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ հռչակված սկզբունքների նկատմամբ հարգանքի դաստիարակմանը,

գ) երեխայի ծնողների, իր մշակութային ինքնատիպության, լեզվի և արժեքների, իր բնակության երկրի ազգային արժեքների, իր ծագման երկրի և իր սեփական քաղաքակրթությունից տարբեր քաղաքակրթությունների հանդեպ հարգանքի դաստիարակմանը.

1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ընդունված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» փոփոխված 11-րդ արձանագրության հոդված 2-ին համապատասխան ոչ մեկին չի կարելի մերժել կրթության իրավունքը: Պետությունը, կրթության և ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս, հարգում է ծնողների՝ զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը:

ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային հարցերի կազմակերպության հիմնական փաստաթղթեր են «Կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի մասին» երաշխավորությունը, «Մեծահասակների կրթության զարգացման մասին», «Վեց տարածաշրջանների բուհական համակարգի ուսումնական դասընթացների, դիպլոմների և այլ որակավորման փաստաթղթերի ճանաչման մասին» «21-րդ դարի բարձրագույն կրթության մասին Համաշխարհային կոնվենցիան, մոտեցումներ և գործնական միջոցներ»-ը և այլն:

Այս բոլոր փաստաթղթերը հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և ՄԱԿ-ի այլ փաստաթղթերով ամրագրված սկզբունքների և նորմերի վրա: Դրանք պարունակում են առանձին կամ հարաբերականորեն ինքնուրույն կրթական ոլորտի կոնկրետ կրթական իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ դրույթներ, ինչպես նաև ամրագրում են կոնկրետ մեխանիզմներ կոնկետ թվարկված կանոնների և հարաբերությունների իրացման համար:

«Կրթական ոլորտում խտրականության դեմ պայքարի մասին» Կոնվենցիան, որն ընդունվել է UNESCO-ի կողմից 1960թ.-ի դեկտեմբերի 14-ին, տալիս է կրթական ոլորտում «խտրականություն» հասկացության ամբողջական սահմանումը, մատնանշելով կոնկրետ միջոցներ, որոնք պետք է իրականացնեն պետությունները՝ կրթության մեջ խտրականության ցանկացած դրսևորման վերացման, կրթական հարաբերությունների մասնակիցների իրական հավասարության ապահովման համար:

Կոնվենցիան, որպես կարևորագույն իրավական միջոց, հանդես է գալիս պետության և նրա մարմինների ցանկացած այնպիսի գործողությունների դեմ, որոնք

- իրագործվում են ցածր կրթական մակարդակի անձանց խմբերի կրթական, կոնկրետ անձի