Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ա/ Անգործուն կամ պակաս գործուն անհատների, հանրույթների, սոցիալական խմբերի, ամբողջ հասարակության սոցիալական ակտիվության բարձրացումը: Սա նշանակում է թվարկածներին, կրթության ոլորտում գիտակցաբար պետք է ուղղորդել ուսումնառության մեջ գործունյա և եռանդուն դարձնելուն, կարողունակությունը բարձրացնելուն այնպիսի գործիքակազմի համախումբ կազմելուն և գործադրելուն, որոնցով հնարավորինս կմեծացվեն նրանց՝ իրենց առջև ծառացող ուսումնառության հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու հմտությունները:

բ/ Սոցիալական շարժունության ուղիղ վերընթաց բարձրացման ապահովման հնարավորությունների ընձեռումը, այսինքն անհատի և անձանց խմբի սոցիալական կառուցվածքում զբաղեցրած տեղի փոփոխությունը կրթության ցածր աստիճանից բարձր աստիճանում սովորելու ձգտմամբ, որը հնարավորություն կտա սոցիալական ցածր շերտից մյուս՝ ավելի բարձր շերտի տեղափոխման: /Գոյություն ունի ուղղահայաց և հորիզոնական սոցիալական շարժունություն/:

գ/ Կրթության ոլորտում սոցիալական պաթոլոգիայի կանխումը, այսինքն՝ մարդկային գործողության, արարքի, վարքապահվածքի այնպիսի ձևերի կանխարգելումը, հայտնաբերումը, չեզոքացումը, հաղթահարումը, որոնք ուսումնական հաստատությունը, միկրոմիջավայրը, հասարակությունը գնահատում են որպես վնասակար, իրավակարգը և հասարակական բարոյանությունը կազմաքանդող, հանցավորություն, ալկոհոլամոլություն, թմրամոլություն, պոռնկություն և այլն/:

դ/ Սոցիալական ինքնավարության բարձրացումը, այսինքն՝ սովորողի կողմից կրթական ծրագրերի, մասնագիտության, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային ստեղծագործական գործունեությունն ինքնուրույն ընտրելու և սեփական ջանքերով դրանց իրագործման համար հավասար հնարավորությունների ընձեռումը: Այս հիմնախնդրի լուծմամբ ապագա շրջանավարտը հանդես կգա արդեն ոչ որպես միայն սպառող, այլև՝ արարող:

ե/ Կրթական ոլորտի արդար և արդյունավետ կառավարման ապահովում: Սոցիալական միասնական քաղաքականության կրթության բաղադրամասի քաղաքականության նորագույն ռազմավարության առաջ այսպիսի նոր մոտեցումներով խնդիրներ դնելն ու լուծելը սոցիալական կողմնորոշում ունեցող շուկայական տնտեսության բարձրագույն, ինչպես նաև կրթական քաղաքականության գերնպատակը պետք է դառնա:


1.3.4. Պետության երաշխավորված որակյալ ուսուցման հասանելիության ապահովումը

Դեռևս 18-րդ դարում ֆրանսիացի լուսավորիչ Ժ․ Կոնդորսեն գրել է. «Ունեցվածքի անհավասարությունը և կրթության անհավասարությունը բոլոր սոցիալական ցնցումների գլխավոր պատճառներն են»: Ունեցվածքի անհավասարությունը /չափվում է դեցիլներով/ ինչպես հետխորհրդային երկրներում, այնպես էլ Հայաստանում կրթությունը բաժանել է զանգվածայինի և վերնախավայինի /էլիտարի/: Դրա պատճառներ են՝

Առաջին՝ փարենտոկրատիան (անգլերեն' parent-ծնող): Ծնողների դրամապանակից կախվածությունն առավել հաճախ է դառնում կրթություն ստանալու հիմնական փաստարկ: Պետք է այնպես անել, որ փողի քսակը խելքից առաջ չընկնի: Հենց փարենտոկրատիան է կոռուպցիան սնող առիթ: Մեկին ընձեռվում է սովորել նվազագույն ստանդարտների, մյուսին՝ առավելագույնի չափով: Իզուր չէ, որ, այժմ, մեզանում կրթությունն օգտագործվում է առանց «ժողովրդական» բառի, թեև, որոշ միջազգային կոնվեցիաներում այն ամրագրված է: Մի շարք զարգացած երկրներում չկա պետության կրթական քաղաքականություն, քանի որ այն պետությունից անջատ է, պետության հետաքրքրության շրջանակից դուրս է և չունի այդ ոլորտի վրա ազդեցության գործիքներ:

Արդյոք ներկայիս կրթական քաղաքականությունը մեզ տանում է դեպի հավասար հնարավորությունների հասարակություն, թե՞ դեպի սոցիալական ապարտեիդ /արգելավայր/: Երբեմն կարելի է բռնել այն մտքի վրա, որ կրթությունը դադարել է սոցիալական վերելակ փնելուց, այլ՝ ընդհակառակը,