Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- հաշվի առնելով, որ Եվրոպական Միության նպատակն է նրա անդամների առավել ընդհանրության նվաճում և նվաճման միջոցներից մեկը համարում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանումը և հետագա իրականացումը,

- հաշվի առնելով, որ նորից հաստատում են իրենց խորը համախոհությունը այդ հիմնական ազատությունների նկատմամբ, որոնք ազնվության և խաղաղության հիմքն են ամբողջ աշխարհում և որոնց պահպանումը կապահովի մարդկանց իրավունքների ընկալում և պաշտպանություն, եվրոպական երկրների կառավարությունները, համակված լինելով վճռականությամբ, ունենալով ընդհանուր ժառանգություն, միասնական հայացքներ, քաղաքական ավանդույթներ և իդեալներ, ազատության և օրենքի գերակայության հանդեպ հարգանք, Համընդհանուր Հռչակագրում ձևակերպված մի քանի իրավունքներ միասնաբար իրականացնելու ճանապարհին կատարելով առաջին քայլերը, պայմանավորվեցին ներքոհիշյալում.

- Կրթության պայմաններով ապահովել յուրաքանչյուր մարդու, ով գտնվում է իրենց օրենքի և ազատության իրավասության տակ, որը ներկայացված է այս Կոնվենցիայի 1-ին բաժնում,

- ոչ ոք չի կարող մերժված լինել կրթություն ստանալու իրավունքից:

Պետությունը, կրթության և ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած պարտավորությունը կատարելիս, հարգում է ծնողների իրավունքները, որպեսզի երեխաներն ապահովվեն այնպիսի կրթությամբ և ուսուցմամբ, որը հարիր է նրանց կրոնական և փիլիսոփայական հայացքներին:


Գլուխ 14.3. Համալսարանային կրթության ժամանակահատվածի ընդհանուր համարժեքության միջազգային իրավական ակտերը

14.3.1. Համալսարանային կրթության ժամանակահատվածի ընդհանուր համարժեքությունը

Համալսարանական դիպլոմների համարժեքության վերաբերյալ փաստաթղթերի փաթեթի ամբողջական ընդունումն անցել է երկար ճանապարհ: Այսպես՝

1. 1953 թ. դեկտեմբեր 11-ին Փարիզում ընդունվել է «Համալսարաններ մուտքի հնարավորություն տվող դիպլոմների համարժեքության մասին» եվրոպական Կոնվենցիան (ЕТS N 15):

2. 1964 թ. հունիսի 3-ին Ստրասբուրգում ընդունվել է «Համալսարաններ մուտքի հնարավորություն տվող դիպլոմների համարժեքության մասին» եվրոպական Կոնվենցիային կից արձանագրությունը (ЕТS ? 49):

3. 1956 թ. դեկտեմբերի 15-ին Փարիզում ընդունվել է «Համալսարանական կրթության ժամանակահատվածի համարժեքության մասին» եվրոպական Կոնվենցիան (ЕТS N 21):

4. 1959 թ դեկտեմբերի 14-ին Փարիզում ընդունվել է «Համալսարանական որակավորման ակադեմիական ճանաչման մասին» եվրոպական Կոնվենցիան (ЕТS N 32):

5. 1990 թ. նոյեմբերի 6-ին Հռոմում ընդունվել է «Համալսարանական կրթության ժամանակահատվածների ընդհանուր համարժեքության մասին» եվրոպական Կոնվենցիան (ЕТS N 138):

6. 1997 թ. ապրիլի 11-ին Լիսաբոնում ընդունվել է «Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորման ճանաչման մասին» Կոնվենցիան (ЕТS N 165):

Ներկայացնենք 1990 թվականի նոյեմբերի 6-ին Հռոմում ընդունված «Համալսարանային կրթության ժամանակահատվածի համարժեքության մասին» եվրոպական Կոնվենցիան:

Եվրոպական խորհրդի անդամ պետությունները և այլ պետություններ՝ եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակիցները, որոնք ստորագրել են Կոնվենցիան,

հաշվի առնելով, որ Եվրոպական խորհրդի նպատակն է հասնել իր անդամների միջև ընդհանուր միասնության,

ընդունելով 1956 թվականի դեկտեմբերի 15-ին Փարիզում ստորագրության համար բաց Եվրոպական համալսարանային կրթության ժամանակաշրջանի համարժեքության մասին Կոնվենցիան, որը օգտագործվում է ժամանակակից լեզուների բնագավառում,