Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետությունների ուսանողների, դասավանդողների և գիտնականների մուտքը միմյանց կրթական, մշակութային և գիտական հաստատություններ, մասնավորապես՝ կառավարական համաձայնության /որտեղ այն անհրաժեշտ է/, կամ համալսարանների և այլ բարձրագույն կրթական հաստատությունների միջև փոխհամաձայնեցման հիման վրա, ճանաչել միմյանց գիտական աստիճանները և դիպլոմները,

- հիշեցնելով, որ պայմանավորված պետությունների մեծամասնությունը համագործակցության նպատակով արդեն կնքել են միմյանց միջև, մասնավորապես՝ դիպլոմների ընդունման համարժեքության վերաբերյալ երկկողմանի կամ ենթատարածաշրջանային համաձայնագրեր, սակայն, մինչ օրս ցանկությամբ շարժվելով, դարձյալ շարունակելով առաջարկել այս բնագավառում ակտիվացնել ուժերը երկկողմանի և ենթատարածաշրջանային հիմքով, իրենց համագործակցությունը տարածել ամբողջ Եվրոպայի տարածքում,

- համոզմունք հայտնելով, որ Եվրոպական տարածքի բարձրագույն կրթական համակարգերում գոյություն ունեցող հսկայական բազմազանությունն իրենից ներկայացնում է բացառիկ մշակութային հարստություն, որն անհրաժեշտ է պահպանել և մեծ ձգտումով պետք է հնարավորություն տալ իրենց երկրների ամբողջ բնակչությանը մուտք ունենալ օգտվելու այդ երկրների բուհական հաստատությունների մշակութային հարստությունից,

- հաշվի առնելով, որ հետագա ուսուցումը շարունակելու համար կարելի է օգտագործել ուսումնական դասընթացների ընդունման հայեցակարգը, որը սոցիալական և համաշխարհային շարժունության հեռանկարում թույլ է տալիս գնահատել կրթության նվաճած մակարդակը, ինչպես նաև ձեռք բերած գիտելիքները, որոնք հաստատվում են ստացված դիպլոմով և աստիճաններով, նաև այլ համապատասխան որակներով, որոնք դրականորեն կգնահատեն իրավասու իշխանությունները,

- հաշվի առնելով, որ փոխհամաձայնված պետություններից ցանկացածում ստացած ուսումնական դասընթացների, վկայականների, դիպլոմների և աստիճանների ճանաչումը նպատակ ունի նպաստել անձանց միջազգային շարժունության զարգացմանը և գաղափարների, գիտելիքների և գիտատեխնիկական փորձի փոխանակմանը և որ ցանկալի կլիներ ընդունել արտերկրյա ուսանողներին բարձրագույն ուսումնական հաստատություններում այն պայմաններից ելնելով, որ ոչ մի դեպքում նրանց դասընթացների կամ դիպլոմների ճանաչումը չի տա նրանց առավել իրավունքներ՝ համեմատած այդ երկրների ուսանողների իրավունքների հետ, նաև նշելով, որ այդպիսի ճանաչումը հանդիսանում է հետևյալ անհրաժեշտ պայմաններից մեկը ներքոհիշյալների համար.

1. իրենց տարածքում գոյություն ունեցող կրթության միջոցների օգտագործման առավել արդյունավետ համագործակցության նպաստում,

2. դասավանդողների, ուսանողների, գիտական աշխատողների և մասնագետների համար առավել շարժունության ապահովում,

3. արտերկրում կրթություն ստացած և իրենց երկրներ վերադարձող անձանց դժվարությունների բախման նվազեցում,

  • ձգտելով ապահովել ուսուցման դասընթացների, դիպլոմների, աստիճանների և վկայականների առավել լայն ճանաչում, հաշվի առնելով անընդմեջ կրթության /կրթություն ողջ կյանքի ընթացքում/ զարգացման սկզբունքը, կրթության ժողովրդավարացումը, կրթության քաղաքականության ընդունումը և կյանքի կոչելը, որը կպատասխանի յուրաքանչյուր երկրի կառուցվածքային, տնտեսական, տեխնիկական կազմավորումներին, սոցիալական վերափոխումներին և մշակութային պայմաններին,
  • տոգորվելով վճռականությամբ, այս ոլորտներում ամրագրել և ապագա համագործակցությունը կառուցել Կոնվենցիայի հիման վրա, որը կդառնա անցկացվող համաձայնեցված հարաշարժ գործունեության ելակետ մասնավորապես հիմնվելով արդեն գոյություն ունեցող ազգային, երկկողմանի, ենթատարածաշրջանային և բազմակողմանի մեխանիզմների կամ այնպիսիների վրա, որոնք կարող են անհրաժեշտ համարվել,
  • հիշեցնելով, որ վերջնական նպատակը Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր