Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Կոնֆերանսում կրթության, գիտության և մշակույթի հարցերի «Վկայականների, դիպլոմների և աստիճանների վերաբերյալ բոլոր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական հաստատությունների կողմից օրինականության ճանաչումը Համաշխարհային կոնվենցիայի մշակումն» է հանդիսանում,

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

բարձրագույն կրթության մասին արտասահմանյան վկայականների, դիպլոմների կամ գիտական կոչումների «ճանաչման» ներկայիս Կոնվենցիայի նպատակների տակ հասկացվում է պայմանավորված պետությունների իրավասու իշխանությունների կողմից դրանց ընդունումը` որպես իրավազորություն ունեցող կրթության մասին վկայական, ինչը այդպիսիք ունեցող անձին տալիս է այնպիսի իրավունքներ, որոնցից օգտվում է ազգային վկայական, դիպլոմ կամ գիտական կոչում ունեցող անձը, որոնք կարող են հավասարեցվել արտասահմանում ստացած փաստաթղթերին:

Բացի այդ, ճանաչումը որոշվում է հետևյալ կերպ.

ա/ բարձրագույն դպրոցում կրթությունը սկսելու կամ շարունակելու նպատակով վկայականների, դիպլոմների կամ գիտական աստիճանների ճանաչումը նրա կրողին տալիս է ցանկացած պայմանավորված կողմի բարձրագույն ուսումնական հաստատություն, գիտահետազոտական հաստատություն ընդունվելու հնարավորություն, այն դեպքում՝ եթե նա դիպլոմի, կոչման կամ աստիճանի տեր դառնար՝ համեմատսծ նրանց հետ, որոնք կստանար տվյալ պայմանավորված պետությունում: Այդպիսի ճանաչումը չի ազատում արտասահմանյան վկայականի, դիպլոմի, կամ աստիճանի տիրոջը, դիպլոմով հանդերձ, անհրաժեշտության դեպքում կատարելու ընդունող պետության տվյալ բարձրագույն ուսումնական հաստատություն կամ տվյալ գիտահետազոտական հաստատություն ընդունվելու պահանջները:

բ/ Մասնագիտական գործունեության իրականացման համար արտերկրյա վկայականների, դիպլոմների կամ աստիճանների ճանաչումը հանդիսանում է դրա տիրոջ մասնագիտական պատրաստվածության ճանաչում, ինչը, սակայն, վնաս չի հասցնի պայմանավորվող տվյալ պետություններին կատարելու գործող իրավական և մասնագիտական կարգերը և ընթացակարգերը: Այդ ճանաչումը չի ազատում արտերկրյա վկայական, դիպլոմ կամ աստիճան ունեցողին տվյալ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ այլ պահանջների իրագործումից, որոնք կարող են հաստատված լինել իրավասու կառավարական կամ մասնագիտական մարմինների կողմից:

գ/ Սակայն վկայականների, դիպլոմների կամ աստիճանների ճանաչումը չի կարող նրա տիրոջը տալ այլ պետությունում առավել իրավունքներ՝ համեմատած այն իրավունքների հետ, որոնցով նա կօգտվեր դրանք տրամադրող երկրռւմ:

Այս կոնվենցիայի իմաստով «մասնակի կրթության» տակ հասկացվում է դասընթացի ուսումնառություն կամ վերապատրաստում, որը, թեպետ, իրենից չներկայացնելով լրիվ դասընթաց, կարող է հանդիսանալ էական լրացում՝ գիտելիքի և նորարարությունների ստացման պլանում: Պայմանավորվող պետությունները հակված են իրենց համատեղ գործունեությամբ օժանդակելու ինչպես ակտիվ համագործակցությունը Եվրոպայի տարածաշրջանի երկրների խաղաղության և միջազգային փոխհասկացման, այնպես էլ առավել արդյունավետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ այլ պետությունների հետ, որպեսզի կրթության, գիտության և տեխնիկայի ոլորտներում նրանց ներուժը առավել լավ օգտագործվի:

Պայմանավորված պետությունները հանդիսավոր ձևով հայտարարում են իրենց օրենսդրությամբ և սահմանադրական կառույցներով, ինչպես նաև գործող միջկառավարական համաձայնեցման շրջանակներում, սերտորեն համագործակցելու հաստատուն վճռականության մասին, որպեսզի,

ա/ այդ նպատակով բոլոր պայմանավորված պետություններին թույլատրվի իրենց վարչական ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաև կրթության ոլորտի ընդհանուր քաղաքականության մեջ լավագույնս և առավել ընդլայնված չափերով օգտագործեն իրենց ունեցած կրթության և գիտահետազոտական միջոցները.