Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բ/ հնարավորության դեպքում, սահմանեն ընթացակարգ, որի համաձայն կարելի է ճանաչել մասնակի կրթությունը՝ կրթությունը շարունակելու նպատակով, որը նրանք ստացել են այլ պայմանավորված պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Պայմանավորված պետությունները, բացի կառավարության վրա դրված պարտականություններից, պայմանավորվեցին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի համապատասխան իրավասու իշխանությունները մասնագիտական գործունեության իրականացման նպատակով խրախուսեն պայմանավորված պետությունների իրավասու մարմինների կողմից տրված վկայականների, դիպլոմների, գիտական աստիճանների արդյունավետ ճանաչման ապահովումը:

Այն դեպքերում, երբ պայմանավորված պետությունների տարածքում գտնվող ուսումնական հաստատությունը չի գտնվում տվյալ պետության հսկողության ներքո, ապա այն սույն Կոնվենցիան ուղարկում է համապատասխան ուսումնական հաստատություն՝ բոլոր ջանքերը գործադրելով, որպեսզի հասնի այդ Կոնվենցիայի սկզբունքների ճանաչմանը, որը շարադրված է Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ բաժիններում:

Հաշվի առնելով, որ ճանաչումը տարածվում է անցած ուսումնական դասընթացների, ինչպես նաև տրված վկայականների, դիպլոմների կամ ուսումնական հաստատության կողմից շնորհված գիտական աստիճանների վրա, որոնք ճանաչված են դրանք տված երկրի իրավասու իշխանությունների կողմից, կամ տրված դիպլոմները կամ աստիճանները և կոչումները շնորհված են հոդվածներ 3-ի 4-ի և 5-ի հիմքով, դրանք կարող են վերաբերել ցանկացած մարդու, ով անցել է այնպիսի դասընթաց կամ ստացել է վկայական, դիպլոմ, աստիճան՝ անկախ մարդու ազգությունից, քաղաքական կամ իրավական կարգավիճակից:

Պայմանավորված պետության ցանկացած քաղաքացու վրա, ով Կոնվենցիայի մասնակից չհանդիսացող երկրռւմ ստացել է մեկ կամ մի քանի դիպլոմ, աստիճաններ կամ վկայականներ, որոնք նման են հոդված 3, 4 և 5-ում որոշվածներին, մատնանշված հոդվածների դրույթները կարող են տարածվել միայն այն դեպքում, եթե նրա վկայականները, դիպլոմները կամ գիտական աստիճանները ճանաչված են եղել իր սեփական երկրում և այն երկրում, որտեղ տվյալ քաղաքացին ցանկանում է շարունակել իր ուսումը:

Իրականացման մեխանիզմները: Պայմանավորված պետությունները, որոնք պարտավորվում են ձեռնարկել միջոցներ հոդված 2-ով սահմանված նպատակին հասնելու համար, հոդվածներ 3,4, 5 և 6-ում շարադրված պարտականությունների կատարման ապահովման նպատակով՝ կանեն ամեն հնարավորը հետևյալների՝

ա. ազգային մարմինների,

բ. տարածաշրջանային կոմիտեների, որոնց մասին խոսվում է հոդված 10-ում,

գ. երկկողմանի և ենթատարածաշրջանային մարմինների օգնությամբ:

Պայմանավորված պետությունները ճանաչում են, որ սույն Կոնվենցիայով որոշված նպատակներին հասնելու և պարտավորությունների կատարման համար պահանջվում են ազգային պլանում սերտ համագործակցություն և տարատեսակ ազգային մարմինների ջանքերի համակարգում, ինչպես կառավարական, այնպես էլ ոչ կառավարական, առավել ևս համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների և ատեստավորման մարմինների հետ:

Այս ձևով նրանք պարտավորվում են սույն Կոնվենցիայի կիրառման հետ կապված հիմնախնդիրների ուսումնասիրումը հանձնարարել համապատասխան ազգային մարմիններին՝ ներգրավելով շահագրգիռ կողմերին, որոնց վրա կդրվի անհրաժեշտ որոշումներ առաջարկելու խնդիրներ: Բացի այդ, պայմանավորված պետությունները պարտավորվում են կիրառել բոլոր հնարավոր միջոցները, որոնք անհրաժեշտ են արագացնելու համար այդ ազգային մարմինների արդյունավետ գործառնությունը:

Պայմանավորված պետությունները համագործակցում են այլ պայմանավորված պետությունների իրավասու իշխանությունների հետ, մասնավորապես իրենց գործունեության համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն հավաքելուն աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ կապված ուսումնակտն դասընթացների, բարձրագույն կրթական դիպլոմների և գիտական