Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


աստիճանների կամ ազգային կենտրոնից իրենց անհրաժեշտ առանձին փաստաթղթերի մասին անհապաղ տեղեկատվություն ստանալու հետ:

Տարածաշրջանային կոմիտեն բաղկացած է պայմանավորված պետությունների կառավարության ներկայացուցիչներից: Նրա Քարտուղարության ապահովումը հանձնարարված է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերի գծով Գլխավոր տնօրենին, Դիվանագիտական վեհաժողովին, որին հանձնարարված է մշակել այս Կոնվենցիան, մասնակցելու հրավիրված Եվրոպական տարածաշրջանի չպայմանավորված պետությունները կարող են մասնակցել Տարածաշրջանային Կոմիտեի խորհրդակցությանը:

Տարածաշրջանային Կոմիտեի վրա խնդիր է դրված հետևել սույն Կոնվենցիայի կատարմանը: Նա ընդունում և քննարկում է պայմանավորված պետությունների կողմից իրեն պարբերաբար ուղարկվող Կոնվենցիան իրականացնելու ընթացքում խոչընդոտների բախվելու և ստացված արդյունքների մասին զեկույցները, ինչպես նաև սույն Կոնվենցայի վերաբերյալ իր Քարտուղարության կողմից անցկացվող հետազոտությունները:

Անհրաժեշտության դեպքում տարածաշրջանային Կոմիտեն սույն Կոնվենցիայի մասնակից պետություններին է ուղարկում սույն Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ ընդհանուր և մասնավոր բնույթի հանձնարարականներ:

Տարածաշրջանային Կոմիտեն յուրաքանչյուր խորհրդակցության ժամանակ ընտրում է իր Նախագահին և ընդունում է իր ընթացակարգը: Նա հերթական խորհրդակցությունը, ծայրահեղ դեպքում, անց է կացնում երկու տարին մեկ անգամ: Կոմիտեն անց է կացնում առաջին խորհրդակցությունը վավերացման կամ միացման մասին վեցերորդ ակտը պահպանության հանձնելուց հետո երեք ամիս անց:

Տարածաշրջանային Կոմիտեի Քարտուղարությունը պատրաստում է Կոմիտեի խորհրդակցության օրվա օրակարգը՝ Կոմիտեից ստացված ցուցումներին և ընթացակարգի Կարգի կանոններին համապատասխան: Նա ցուցաբերում է օգնություն ազգային մարմիններին՝ իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման հարցում:

Փաստաթղթերը, Պայմանավորված պետություններն անց են կացնում ուսումնական դասընթացների, վկայականների և բարձրագույն կրթության դիպլոմների, գիտական աստիճանների տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակում:

Նրանք ձգտում են աջակցել դասընթացների, բարձրագույն կրթության մասին վկայականների ու դիպլոմների և գիտական աստիճանների ճանաչման վերաբերյալ անհրաժեշտ ամբողջական տեղեկատվության հավաքման, մշակման, դասակարգման և տարածման մեթոդների և մեխանիզմների կատարելագործմանը, հաշվի առնելով գոյություն ունեցող մեթոդները, մեխանիզմները և ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային մարմինների, մասնավորապես ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության կողմից հավաքվող տեղեկատվությունը:

Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Տարածաշրջանային Կոմիտեն սույն Կոնվենցիայի առավել ընդգրկուն իրացումն ապահովելու նպատակով գործադրում է գոյություն ունեցող բոլոր միջոցները իրենց միջոցառմանը ներգրավելու առավել մեծ թվով իրավասու միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների:

Սա հատկապես վերաբերում է միջկառավարական հաստատություններին և մարմիններին, որոնց վրա պատասխանատվություն է դրված ընդունելու Եվրոպայի տարածաշրջանի պետություններին վերաբերող դիպլոմների, աստիճանների ճանաչման վերաբերյալ ենթատարածաշրջանային կոնվենցիաներ կամ համաձայնագրեր:

Բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք գտնվում են համաձայնեցված պետության տնօրինության ներքո, բայց տեղակայված են ոչ իրենց տարածքում: Սույն Հռչակագրի դրույթները տարածվում են պայմանավորված պետության տնօրինության ներքո գտնվող