Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատության ուսուցման վրա անկախ դրանց՝ տվյալ պետության տարածքում գտնվելու հանգամանքից, պայմանով, որ ուսումնական հաստատության տեղակայված պայմանավորված պետության իրավասու մարմինները չեն առարկում վկայականների, դիպլոմների և աստիճանների ստացմանը:

Վավերացումը, միացումը և ուժի մեջ մտնելը: Նույն հռչակագիրը բաց է ստորագրման և վավերացման համար Եվրոպական տարածաշրջանի պետությունների համար, ինչպես նաև Վատիկանը, ովքեր հրավիրված են մասնակցելու Դիվանագիտական կոնֆերանսին և որոնց հանձնարարված է սույն Հռչակագրի մշակումը:

Այլ պետությունները, որոնք հանդիսանում են Միացյալ ազգերի կազմակերպության, կամ մասնագիտացված հաստատություններից մեկի կամ Միջազգային ատոմային էներգետիկայի գործակալության անդամ, կամ այն պետությունը, որը Միջազգային դատարանի հիմնադիր մասնակից է, կարող են ստանալ թույլտվություն՝ միանալու այս Հռչակագրին:

Նման բնույթի ցանկացած խնդրանք ուղղվում է կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր տնօրենին, ով սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, մինչև Հատուկ Կոմիտեի խորհրդակցության սկսվելուց առնվազն երեք ամիս առաջ այն փոխանցում է պայմանավորված պետություններին:

Պայմանավորված պետությունները հավաքվում են Հատուկ կոմիտեի խորհրդակցության, որը բաղկացած է պայմանավորված պետություններից յուրաքանչյուրի մեկական ներկայացուցիչներից, որոնք ունեն իրենց կառավարությունների նման խնդրանքներ լուծելու հստակ լիազորություններ: Այդպիսի դեպքերում պայմանավորված պետությունները որոշում են կայացնում ձայների երկու երրորդով:

Այդ ընթացակարգը կարող է կիրառվել միայն այն ժամանակ, երբ Հռչակագիրը կվավերացվի ոչ պակաս 20 պետությունների կողմից, որի մասին ասված է հոդված 15-ում:

Հռչակագիրը ստորագրված է ԽՍՀՄ-ի անունից 1979 թ. դեկտեմբերի 21-ին և 1982 թ. հունվարի 5-ին վավերացված է ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության Հրամանագրով: ԽՍՀՄ վավերացման հրովարտակը պահպանության է տրված UNESCO-ի գլխավոր տնօրենին 1982 թվականի հունվարի 26-ին:


14.3.3. «Համալսարանական ազատությունների մագաղաթը»

1988 թ. սեպտեմբերի 18-ին իտալական Բոլոնիա քաղաքում ընդունվեց «Համալսարանական ազատությունների մագաղաթը» /խարտիան/: Այդ թվականին Բոլոնիայում նշվում էր Եվրոպայի հնագույն համալսարանի 900-ամյակը:

Նախաբանում նշված է, որ եվրոպական համալսարանների ներքոստորագրյալ ռեկտորները, ակնկալելով Եվրոպական բոլոր երկրների սերտ համագործակցություն և վստահ լինելով, որ պետություններն ու ազգերն ավելի քան երբևէ պետք է գիտակցեն համալսարանների ստանձնելիք դերը հարափոխ, համաշխարհային հասարակությունում, գտնում են, որ.

1. Հազարամյակի մոտալուտին մարդկության ապագան մեծապես կախված է մշակութային, գիտական և տեխնիկական զարգացումից, որոնք ստեղծվում են մշակույթի, գիտելիքների և հետազոտությունների իրական կենտրոններում՝ համալսարաններում:

2. ժամանակակից աշխարհում, համալսարանների կրտսեր սերնդին գիտելիքի փոխանցման առաքելությունը ենթադրում է նաև հասարակական պատասխանատվություն, ինչպես որ հասարակության մշակութային, հասարակական և տնտեսական զարգացումը պահանջում է նշանակալից ներդրում կրթության շարունակականության գործում:

3. Համալսարաններն ապագա սերունդներին պետք է ուսուցանեն և վերապատրաստեն, նրանք էլ իրենց հերթին՝ հաջորդ սերունդներին՝ պահպանել բնական միջավայրի և իրենց կյանքի ներդաշնակությունը: Եվրոպական համալսարանների ներքոստորագրյալ ռեկտորները կոչ են անում բոլոր պետություններին և ազգերին ընդունել այն հիմնարար սկզբունքները, որոնք պետք