Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


է, այժմ և միշտ, աջակցեն համալսարանների կրթական գործունեությանը:

Բացի այդ, Մագաղաթը որդեգրել է ներքոհիշյալ հիմնարար սկզբունքները.

1. Համալսարանը հասարակության սրաում աշխարհագրորեն և պատմական տարբեր ժառանգությամբ ձևավորված ինքնավար հաստատություն է, որը ստեղծում, ուսումնասիրում, գնահատում և մշակույթ է փոխանցում գիտահետազոտական աշխատանքների և ուսուցման միջոցով: Հասարակության կարիքների բավարարման համար գիտահետազոտական աշխատանքները և ուսուցումը պետք է անկախ լինեն քաղաքական և տնտեսական իշխանությունից:

2. Գիտահետազոտական աշխատանքները և ուսուցումը պետք է միասնական լինեն և համապատասխանեն հասարակական փոփոխվող պահանջմունքներին և գիտության զարգացումներին:

3. Գիտահետազոտական աշխատանքների և ուսուցման ազատությունը բուհական կյանքի հիմնարար սկզբունքն է, ընդսմին կառավարությունները և համալսարանները, ընդունելով դա, պետք է հարգեն նշված հիմնարար պահանջները: Մերժելով անհանդուրժողականությունը և ընդունելով երկխոսության ձևը, համալսարանը դասավանդողների համար կատարյալ վայր է՝ գիտահետազոտական աշխատանքներով զարգացնելու գիտելիքները և փոխանցելու, ինչպես նաև ուսանողների համար, որոնք և ցանկանում են հարստանալ այդ գիտելիքներով:

4. Համալսարանը երաշխավորն է եվրոպական մարդասիրական ավանդույթների, համընդհանուր գիտելիքների կրողն է և իր գործունեությամբ վերացնելով աշխարհագրական և քաղաքական սահմանները, ստանձնում է տարբեր մշակույթների մերձեցման և փոխազդեցության առաքելությունը:

Նշված սկզբունքներից բխող նպատակները իրականացնելու համար Մագաղաթն անհրաժեշտ է համարել կիրառել հետևյալ չորս արդյունավետ միջոցները.

1. Ուսուցման և գիտահետազոտական աշխատանքների ազատությունը պահպանելու համար դրա կիրառումը համապատասխան միջոցներով պետք է հասու լինի համալսարանների դասախոսական կազմի յուրաքանչյուր անդամի:

2. Դասախոսների աշխատանքի ընդունումը և նրանց կարգավիճակը պետք է համապատասխանի ուսուցման և գիտահետազոտական աշխատանքների միասնության սկզբունքին:

3. Յուրաքանչյուր համալսարան, ելնելով հնարավորություններից, պետք է ապահովի ուսանողների ազատությունները և այն բավարար պայմանները, որով նրանք կարող են կրթություն ստանալ:

4. Գիտելիքի էական զարգացման համար անհրաժեշտ է համալսարանների, մասնավորապես եվրոպական, տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակում, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացում կրթության առաջադիմության համար: Այսպիսով, ինչպես համալսարանների ստեղծման ժամանակներում, այնպես էլ այժմ համալսարանները պետք է խրախուսեն դասախոսների և ուսանողների շարժունությունը և դրա հետ մեկտեղ ընդունեն օտարերկրյա դասախոսների և ուսանողների հավասար կարգավիճակը, գիտական աստիճանները, քննությունների արդյունքները և իրականացնեն համալսարանի կարևորագույն առաքելությունը՝ ուսուցանեն:

Ներքոստորագրյալ ռեկտորները, հանդես գալով իրենց համալսարանների անունից, հնարավորինս կջանան խրախուսել յուրաքանչյուր երկրի, ինչպես նաև միջազգային առնչվող կազմակերպություններին, համապատասխանեցնել իրենց քաղաքականությունը սույն Մագնա Կարտայում /անգլ. Magna Charta libertatum/ համալսարանների կողմից արտահայտված և հռչակված գաղափարներին:


14.3.4. Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթության որակավորման ընդունման մասին Կոնվենցիան (Լիսարոն, 1997 թ. ապրիլի 11)

Հռչակագրի կողմերը, գիտակցելով այն փաստը, որ կրթության իրավունքը հանդիսանում է մարդու իրավունքներից մեկը, և որ բարձրագույն կրթությունը ծառայում է որպես գիտելիքների