Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապահովումն այն բանի, որպեսզի այն լինի առավել պարզ և ավելի լավ հարմարեցված Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթական ժամանակակից պայմաններին,

վստահ լինելով Եվրոպական խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեղ հովանու ներքո մշակված և Եվրոպայի տարածաշրջանում ճանաչման պրակտիկայի հետագա զարգացման շրջանակը որոշող ընդունված Հռչակագրի դրական նշանակության մեջ, գիտակցելով սույն Կոնվենցիայի սկզբունքները և դրույթները կյանքի կոչելու համար մշտական մեխանիզմների ստեղծման կարևորությունը, համաձայնվեցին ներքոհիշյալի մասին.

Հռչակագրի նպատակների համար ներկայացված եզրույթներն ունեն հետևյալ նշանակությանը.

Մուտք դեպի բարձրագույն կրթություն՝ համապատասխան որակավորում և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունման նպատակով իր թեկնածությունը քննարկման ներկայացնող անձի իրավունք:

Ընդունելություն (ուսումնական հաստատություններ և բարձրագույն կրթական ծրագրեր)՝ համակարգ է, որը համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին թույլ է տալիս շարունակել բարձրագույն կրթությունը կամ բարձրագույն կրթության որոշակի ծրագիրը համապատասխան ուսումնական հաստատությունում:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ ծրագրերի գնահատում՝ տվյալ ուսումնական հաստատության կրթության կամ բարձրագույն կրթության տվյալ ծրագրի որակի որոշում:

Անհատական որակավորման գնահատում՝ արտասահմանյան անհատական որակավորման իրավասու մարմնի գրավոր եզրակացություն կամ գնահատական:

Ճանաչման հարցերով լիազոր մարմին՝ մարմին, որը պաշտոնապես լիազորված է ընդունել արտերկրյա որակավորման ճանաչման հարցերի վերաբերյալ պարտադիր բնույթի որոշումներ:

Բարձրագույն կրթություն՝ հետմիջնակարգ մակարդակի ուսումնական դասընթացների կամ խմբային ուսուցման դասընթացների բոլոր տեսակները, ինչպես նաև մասնագետների կամ հետազոտողների պատրաստումը, որոնք Կողմերի համապատասխան մարմինների կողմից ճանաչվում են որպես բարձրագույն կրթական համակարգի բաղադրիչ:

Բարձրագույն ուսումնական՛ հաստատություն՝ բարձրագույն ուսում տրամադրող հաստատություն, որը Կողմերի լիազոր մարմինների կողմից ընդունված է որպես բարձրագույն կրթության համակարգի բաղադրիչ:

Բարձրագույն կրթության ծրագիր՝ Կողմերի լիազոր մարմինների կողմից որպես բարձրագույն կրթական համակարգի բաղադրիչ ընդունված ուսումնական դասընթաց, և որի ավարտելուց հետո ուսանողը ստանում է բարձրագույն կրթության որակավորում:

Ուսումնառության ժամանակահատված՝ բարձրագույն կրթության ծրագրի ցանկացած բաղադրամաս, որը գնահատված (և փաստաթղթավորված է, և որը, չնայած իրենից չի ներկայացնում ուսուցման ծրագիր, ապահովում է գիտելիքների և հմտությունների էական ձեռքբերում:

Բարձրագույն կրթական որակավորում՝ լիազոր մարմնի կողմից աստիճանի շնորհման, դիպլոմի կամ այլ վկայականի հատկացման ցանկացած փաստաթուղթ, որը հաստատում է բարձրագույն կրթության ծրագրերի հաջող ավարտը:

Որակավորում՝ լիազոր մարմնի կողմից բարձրագույն կրթության մուտքի թույլտվություն տվող, ուսումնական ծրագրի հաջող ավարտը հավաստող ցանկացած դիպլոմ կամ այլ վկայական, որը դրա տիրոջը տալիս է բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու նպատակով իր թեկնածությունը քննարկելու իրավունք:

Ճանաչում՝ լիազոր մարմնի արտասահմանյան ուսումնական որակավորման արժևորման պաշտոնական հաստատում, որը դրա տիրոջը տալիս է ուսումնական և/կամ մասնագիտական գործունեության մուտքի հնարավորություն:

Ընդհանուր պահանջներ՝ բոլոր դեպքերում, պարտադիր կատարման պայմաններ, որոնք պետք է կատարվեն բարձրագույն կրթության կամ դրա որոշակի մակարդակի մուտքի կամ