Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե բարձրագույն կրթության հատուկ ծրագրերում ընդունելությունը կապված է մուտքն ապահովող ընդհանուր պահանջներին լրացուցիչ հատուկ պահանջների կատարումից, համապատասխան Կողմի լիազորված մարմինները կարող են սահմանել նման լրացուցիչ պահանջներ նաև այլ Կողմերում որակավորում ստացածների համար, կամ անցկացնել գնահատում՝ արդյոք այլ Կողմերում որակավորում ստացած դիմորդները համապատասխանու՞մ են համարժեք պահանջներին:

Այն դեպքում, երբ որևէ մի Կողմում ստացված միջնակարգ կրթության վկայականները աալիս են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն միայն լրացուցիչ քննությունների հետ համակցված՝ որպես նախնական պայման, այլ Կողմերը նույնպես կարող են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը կախվածության մեջ դնել այդ պահանջներից կամ առաջարկել այլընտրանքային լուծում՝ իրենց սեփական կրթական համակարգի շրջանակներում լրացուցիչ պահանջներ բավարարելու համար:

Ցանկացած պետություն, Սրբազան աթոռանիստը կամ Եվրոպական հանրությունը կարող են իրենց հավատարմագիրը, ընդունման, հավանության կամ միանալու փաստաթղթերը ստորագրելու կամ պահպանման փոխանցելու պահին կամ հետագայում ցանկացած պահին ծանուցել ավանդապահներից մեկին, որ ինքն օգտագործում է այդ հոդվածի դրույթները, նշելով Կողմերին, որոնց հանդեպ ինքը մտադիր է այդ հոդվածը օգտագործել, ինչպես նաև դրա հետ կապված պատճառները:

Առանց վնասելու IV.1, IV.2, IV.З և IV.4 հոդվածների դրույթները, այս կամ այն բարձրագույն ուսումնական հաստատության կամ նման ուսումնական հաստատությունում սահմանված ծրագրով սովորելու համար ընդունելությունը կարող է լինել սահմանափակ կամ ընտրողական: Եթե բարձրագույն ուսումնական հաստատություն և/կամ ծրագրին ընդունելությունը ընտրողական է, ապա սահմանվում են ընդունելության ընթացակարգեր, որոնք ապահովում են օտարերկրյա որակավորումների գնահատման անցկացումը՝ բաժին III-ում շարադրված արդարության և ոչ խտրականության սկզբունքներին համապատասխան:

Առանց վնասելու IV.1, IV.2, IV.З, IV.4 և IV.5 հոդվածների դրույթները, որոշակի բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելությունը կարող է կախված լինել համապատասխան ուսումնական հաստատությունում կամ այլ հատուկ խոսակցական լեզուներով տարվող ուսուցման բավարար չափով դիմորդի լեզվի կամ լեզուների իմացությունից:

Կողմերում, որտեղ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը կարող է ձեռք բերվել ոչ ավանդական որակավորումների հիման վրա՝ այլ Կողմերում ձեռք բերված համանման որակավորումները գնահատվում են նույն ձևով, ինչ այն Կողմում ձեռք բերված ոչ ավանդական որակավորումները, որտեղ դիմում են այդ որակավորման ճանաչման համար:

Բարձրագույն կրթության ծրագրերին մուտքն ապահովելու նպատակով յուրաքանչյուր Կողմ կարող է իրականացնել իր տարածքում գործող արտասահմանյան ուսումնական հաստատությունների կողմից տրված որակավորումների ճանաչում՝ պայմանավորված ազգային օրենսդրության կոնկրետ պահանջներով կամ այն Կողմի հետ կնքված հատուկ համաձայնագրերով, որին նմանատիպ ուսումնական հաստատությունները վերագրվում են:

Ուսման ժամանակահատվածի ճանաչումը

Յուրաքանչյուր Կողմ ճանաչում է այլ Կողմում բարձրագույն կրթության ծրագրերի շրջանակում անցած ուսման ժամանակահատվածը: Այդ ճանաչումը վերաբերում է բարձրագույն կրթության ծրագրերն ավարտելու նպատակով ուսման ժամանակահատվածների այն Կողմին, որտեղ դիմում են այդ որակավորման ճանաչման համար, բացի այն դեպքերից, երբ հիմնավոր ձևով կարող են ներկայացվել այլ Կողմում ուսման ավարտված ժամանակահատվածների և մյուս Կողմում, որտեղ դիմում են այդ որակավորման ճանաչման համար, ենթադրաբար դրանցով փոխարինվող բարձրագույն կրթության ծրագրերի այդ մասի միջև աոկա են էական տարբերություններ: