Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որպես այլընտրանք, Կողմին բավական է անձին, որը այլ Կողմերից մեկում բարձրագույն կրթության ծրագրերի շրջանակում ավարտել է ուսման ժամանակահատվածը, հնարավորություն տալ ստանալու ուսման այդ ժամանակահատվածի գնահատումը՝ համապատասխան անձի հարցման հիման վրա, իսկ հոդված VI դրույթները տվյալ դեպքում կիրառվում են mutates mutandis /«Այն բանի փոփոխություն, ինչը ենթակա է փոփոխության»/:

Մասնավորապես, յուրաքանչյուր Կողմ օժանդակում է ուսման ժամանակահատվածների ճանաչմանը այն դեպքերում, երբ՝

ա. առկա է կնքված համաձայնություն, մի կողմից, բարձրագույն ուսումնական հաստատության կամ ուսման համապատասխան ժամանակահատվածի համար պատասխանատու լիազորված մարմնի և, մյուս կողմից, բարձրագույն ուսումնական հաստատության կամ ճանաչման հարցերով լիազորված մարմնի միջև, որը պատասխանատու է այն ճանաչման դիմումների համար:

բ. բարձրագույն ուսումնական հաստատությունը, որտեղ ուսման ժամանակահատվածն ավարտվել է, ստուգարքա-քննական ամփոփագրերից տվել է վկայական կամ քաղվածք, որը հավաստում է, որ սովորողը հաջողությամբ կատարել է ուսման տվյալ ժամանակահատվածի համար սահմանված պահանջները:

Բարձրագույն կրթության որակավորման ճանաչումը

Այն պատճառով, որ ճանաչման մասին որոշումը հիմնվում է բարձրագույն կրթության որակավորմամբ հավաստվող գիտելիքների և հմտությունների վրա, յուրաքանչյուր Կողմ ճանաչում է այլ Կողմում տրված բարձրագույն կրթության որակավորումները, բացի այն դեպքերից, երբ հիմնավոր ձևով կարող են ներկայացվել որակավորման, որի ճանաչման համար դիմում են և Կողմում, որտեղ դիմում են ճանաչման համար, համապատասխան որակավորման միջև էական տարբերությունները:

Որպես այլընտրանք Կողմին բավական է այլ Կողմերից մեկում տրված որակավորում ունեցողին իր իսկ հարցման հիման վրա հնարավորություն տալ ստանալու որակավորման գնահատումը, իսկ հոդված IV.1 դրույթները կիրառվում են տվյալ դեպքում mutatis mutandis /«Այն բանի փոփոխություն, ինչը ենթակա է փոփոխության»/:

Կողմի կողմից այլ Կողմերից մեկում տրված բարձրագույն կրթության որակավորման ճանաչումը իր հետևից բերում է մեկ կամ ավելի հետևյալ հետևանքների՝

ա. բարձրագույն կրթության համակարգում հետագա ուսում ստանալու հնարավորություն, ներառյալ համապատասխան քննությունները և/կամ գիտական աստիճան ստանալու ծրագրերին նախապատրաստվելու հնարավորություն համանման այն պայմաններին, որոնք կիրառվում են Կողմում, որտեղ դիմում են ճանաչման համար, որակավորում ունեցողների նկատմամբ:

բ. գիտական աստիճանի օգտագործումը Կողմի, որտեղ դիմում են ճանաչման համար, օրենքներին և կանոններին համապատասխան կամ դրա իրավասության շրջանակում:

Բացի այդ, ճանաչումը կարող է հեշտացնել մուտքը դեպի աշխատաշուկա՝ Կողմի, որտեղ դիմում են ճանաչման համար, օրենքներին և կանոններին համապատասխան կամ դրա իրավասության շրջանակում:

Մեկ այլ Կողմում տրված բարձրագույն կրթության որակավորման գնահատումը Կողմերից որևէ մեկում կարող է ընդունել հետևյալ ձևերը՝

ա. հանձնարարականներ զբաղվածության ընդհանուր նպատակների հետ կապված;

բ. հանձնարարականներ որևէ ուսումնական հաստատությանը՝ նրան ծրագրերում ներառելու նպատակով;

գ. հանձնարարականներ ճանաչման հարցերով զբաղվող ցանկացած այլ իրավասու մարմնին:

Յուրաքանչյուր Կողմ կարող է իրականացնել իր տարածքում իրենց գործունեությունն