Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


14.3.5. Ֆրանսիական մագաղաթը նոր Եվրոպայի համար

1990 թվականի նոյեմբերի 21-ին Փարիզում ընդունված Ֆրանսիական մագաղաթը /խարտիան/ նոր Եվրոպայի համար ունի հետևյալ բովանդակությունը.

  • նոր դարաշրջանի ժողովրդավարություն, խաղաղություն և միասնություն,
  • մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և օրենքի գերակայություն,
  • տնտեսական ազատություն և պատասխանատվություն,
  • բարեկամական հարաբերություններ մասնակից պետությունների միջև.
  • անվտանգություն,
  • միասնություն,
  • ԵԱՀՎ և աշխարհը /1973 թվականին 33 եվրոպական երկրների, ԱՄՆ-ի ու Կանադայի կողմից ստեղծված, մշտապես գործող մարմին՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության վեհաժողով /ԵԱՀՎ/,
  • ապագայի կողմնորոշումներ,
  • մարդկային չափումներ,
  • տնտեսական համագործակցություն,
  • շրջակա միջավայր,
  • մշակույթ,
  • աշխատանքային միգրանտներ,
  • միջերկրածովային,
  • ոչ կառավարական կազմակերպություններ,
  • ԵԱՀՎ գործընթացի նոր կառուցվածքներ և ինստիտուտներ:

Նոր դարաշրջանի Ժողովրդավարություն, խաղաղություն և միասնություն

Մենք՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներս՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի մասնակիցներս, հավաքվել ենք Փարիզում խոր փոփոխությունների և պատմական սպասումների ժամանակաշրջանում: Դարաշրջանի և Եվրոպայի պառակտումն ավարտվեց: Մենք հայտարարում ենք, որ հետայսու մեր վերաբերմունքը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա:

Եվրոպան ազատագրվում է անցյալի ժառանգությունից: Տղամարդկանց և կանանց արիությունը, ազգերի կամքի ուժը և Հելսինկյան վերջնական ակտի գաղափարական հզորությունը բացում են ժողովրդավարության, խաղաղության և միասնության նոր դարաշրջան:

Մեր ժամանակը հույսերի և սպասումների այն ժամանակն է, որ տասնամյակներ շարունակ ապրել են մեր ժողովուրդների սրտերում, կոշտ հավատարմություն ժողովրդավարությանը, որը հենված է մարդու իրավունքների և հիմնական ազատությունների վրա, բարգավաճում՝ տնտեսական ազատության, սոցիալական արդարության միջոցով, հավասար անվտանգություն՝ մեր բոլոր երկրների համար:

Վերջնական ակտի տասը սկզբունքները լինելու են դեպի այդ ցանկալի ապագան շարժվելու մեզ ուղեկցորդ աստղը, որը նման է այն բանին, ինչպիսին վերջին 15 տարիներին հարաբերությունների կարգավորումն էր լուսավորում մեր ճանապարհը: ԵԱՀՎ-ի բոլոր պարտավորությունների լրիվ իրականացումը պետք է ծառայի բոլոր այն նախաձեռնությունների հիմք, որոնք մենք նախաձեռնում ենք այժմ, այն բանի համար, որպեսզի տանք հնարավորություն մեր ժողովուրդներին ապրելու իրենց սպասումներին համապատասխան:


Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և օրենքի գերակայություն

Մենք պարտավորվում ենք կառուցել, համախմբել և ամրապնդել ժողովրդավարությունը, որպես մեր երկրներում միակ կառավարման համակարգ: Այս սկիգբով մենք պետք է ղեկավարվենք հետևյալներով՝