Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարդու իրավունքները և հիմնական ազատությունները ծննդյան օրվանից պատկանում են բոլոր մարդկանց, դրանք անբաժան են և երաշխավորված են օրենքով: Դրանց պաշտպանությունը և դրանցով առաջնորդվելը կառավարության առաջնային պարտականությունն է: Դրանց հանդեպ հարգանքը էական երաշխիք է՝ չափազանց մեծ պետական իշխանություն ունեցողների դեմ: Դրանց պահպանումը և լիակատար իրագործումը՝ ազատության, արդարության և խաղաղության հիմք է:

Ժողովրդավարական կառավարումը հիմնվում է ժողովրդի կամքի վրա, որն արտահայտվում է պարբերաբար անցկացվող արդար ու ազատ ընտրություններում: Ժողովրդավարության հիմքում ընկած է մարդկային անհատականության հարգանքը և օրենքի գերակայությունը: Ժողովրդավարությունը լավագույն երաշխիք է սեփական կարծիքը ազատ արտահայտելու, հասարակության բոլոր խմբերի հանդեպ հանդուրժողականության, յուրաքանչյուր մարդու հավասար հնարավոլտւթյունների համար:

Ժողովրդավարությունն ունենալով ներկայացուցչական և այլակարծության բնույթ, իր հետևից բերում է հաշվետվողականություն ընտրողների հանդեպ, պետական իշխանությունների օրենքները պահպանելու պարտավորություն և անաչառ արդարադատության ապահովում: Ոչ ոք չպետք է կանգնի օրենքից վեր:

Մենք հաստատում ենք, որ առանց որևէ խտրականության մարդն ունի հետևյալ իրավունքները՝

  • մտքի, խղճի, կրոնի և համոզմունքների ազատություն,
  • սեփական կարծիքն արտահայտելու ազատություն,
  • ասոցիացիաների և խաղաղ ժողովների ազատություն,
  • ազատ տեղաշարժվելու իրավունք,
  • ոչ ոք չպետք է ինքնակամ ձերբակալության կամ կալանքի տակ վերցվի, կտտանքների կամ այլ տիպի դաժան, անմարդկային կամ մարդու արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվի:

Յուրաքանչյուր ոք ունի նաև հետևյալ իրավունքները՝

  • իմանալ իր իրավունքները և գործել դրանց համապատասխան,
  • մասնակցել ազատ և արդար ընտրությունների,
  • մասնակցել արդար և բաց դատաքննության՝ իր գործած հանցանքի դեմ մերաղրանք հարուցելու դեպքում,
  • միայնակ կամ այլոց հետ միասին ունենալ սեփականություն և զբաղվել անհատական ձեռնարկատիրությամբ,
  • օգտվել իր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներից:

Մենք հաստատում ենք՝ ազգային փոքրամասնությունների էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական ինքնօրինակությունը պետք է պաշտպանված լինի, և այդ ազգային փոքրամասնություններին պատկանողներն իրավունք ունեն օրենքի առաջ լիակատար հավասարության պայմաններում ազատ արտահայտելու, պահպանելու և տարածելու այդ ազատությանները՝ առանց ինչ-որ սահմանափակումների:

Մենք պետք է ապահովենք, որպեսզի յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա օգտվել ազգային կամ միջազգային իրավական պաշտպանության արդյունավետ եղանակներից իր ցանկացած իրավունքի խախտման դեպքում:

Սույն իրական դրույթների լիակատար պաշտպանությունն այն հիմքն է, որի վրա մենք ձգտում ենք կառուցել նոր Եվրոպա:

Մեր պետությունները կհամագործակցեն և միմյանց աջակցություն կցուցաբերեն ժողովրդավարական անվերադարձ նվաճումներ ունենալու նպատակով։

Տնտեսական ազատություն և պատասխանատվություն

Տնտեսական ազատությունը, սոցիալական արդարությունը և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը բացարձակորեն պարտադիր է բարգավաճման համար: