Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Ժողովրդավարության և օրենքի գերակայության պայմաններում անհատի ազատ կամքն անհրաժեշտ պայման է տնտեսական և սոցիալական հաջող զարգացման համար: Մենք կխրախուսենք այդպիսի տնտեսական գործունեությունը, որն իրականացվում է մարդու արժանապատվությունը հարգելով և հաստատելով:

Ազատությունը, քաղաքական բազմակարծությունը (լատիներեն՝ pluralis- բազմաթիվ) մեր ընդհանուր նպատակի պարտադիր տարրն է՝ շուկայական տնտեսության զարգացումը, որն ուղղված է կայուն տնտեսական աճի զարգացմանը, սոցիալական արդարության ծաղկմանը, զբաղվածության ավելացմանը և տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Երկրները, որոնք ջանքեր են գործադրում շուկայական տնտեսության հաջող անցման համար, ունեն կարևոր նշանակություն և պատասխանում են մեր բոլորի հետաքրքրություններին: Դա թույլ է տալիս մեզ բարձրանալ բարեկեցության առավել բարձր մակարդակի, որը մեր ընդհանուր նպատակն է: Մենք կհամագործակցենք այդ խնդրի լուծման համար: Շրջակա միջավայրի պահպանությունը աշխարհի բոլոր երկրների համատեղ պարտականությունն է:

Այս ոլորտում պահպանելով ջանքերը ազգային և տարածաշրջանային մակարդակներում, մենք պետք է նաև նկատի ունենանք ավելի լայն հիմքի վրա համատեղ գործողությունների սուր պահանջը:


Մշակույթ

Մենք ընդունում ենք մեր ընդհանուր եվրոպական մշակույթի կարևոր ներդրումը և մեզ բաժանող արժեքների տարբերակումը մայրցամաքում մասնատման հաղթահարման համար: Դրա համար մենք ընդգծում ենք մեր նվիրվածությունը ստեղծագործական ազատությանը, ինչպես նաև մեր մշակույթի և հոգևոր ժառանգության իր ամբողջ հարստությամբ և բազմազանությամբ պաշտպանության և զարգացման համար: Եվրոպայում վերջին ժամանակների փոփոխությունների հիման վրա մենք ընդգծում ենք Կրակովյան սիմպոզիումի (միջազգային գիտական համախորհրդակցություն որևէ խնդրի շուրջ) կարևոր նշանակությունը և հետաքրքրությամբ սպասում ենք նրանում մշակույթի շրջանակներում հիմնական ուղղությունների ակտիվ գործընկերության վերանայումը: Մենք հրավիրում ենք Եվրոպայի խորհուրդ այդ սիմպոզիումի աշխատանքներում ներդրում ունենալու համար: Մեր ժողովուրդներին ավելի խորը ծանոթացնելու նպատակով մենք հանդես ենք գալիս մշակութային կենտրոնների ստեղծմամբ այլ երկրների քաղաքներում, ինչպես նաև աուդիովիզուալ/միաժամանակյա լսել և տեսնել/ շրջանակներում ավելի ակտիվ գործընկերության և ավելի լայն փոխանակում երաժշտության, թատրոնի, գրականության և գիտության ոլորտներում: Մենք որոշում ենք ներդնել հատուկ ջանքեր մեր ազգային քաղաքականության մեջ ավելի խորը փոխադարձ հասկացողությանը նպաստելու նպատակով, մասնավորապես, երիտասարդության շրջանում մշակույթների միջև փոխանակման, կրթության բոլոր բնագավառներում համագործակցության, ավելի հստակ՝ վերապատրաստում և դասավանդում տարբեր լեզուներով: Մենք մտադրված ենք հետևել այդ գործունեության առաջին արդյունքներին Հելսինկիի հանդիպման ժամանակ /1992 թ./ նախկին քայլերի շրջանակներում: Նոր Եվրոպայի համար բուն ֆրանսիական Մագաղաթը անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից կազմված կտրվի Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը, որը այդ կպահպանի իր պահոցներում:

Յուրաքանչյուր պետություն Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունից կստանա Փարիզյան Մագաղաթի կրկնօրինակը: Փարիզյան Մագաղաթի տեքստը հրապարակվել է յուրաքանչյուր պետությունում, ինչը կտարածի և կապահովի հնարավորինս լայն ծանոթություն փաստաթղթի հետ: