Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

14.3.6. Խտրականության հասկացությունը կրթության ոլորտում և կրթության խտրականության դեմ հռչակագիրը

14.3.6.1. Կրթության ոլորտի խտրականության հասկացությունը

Խտրականությունը ընդգրկում է ամեն տեսակ տարբերությաններ, բացառություններ, սահմանափակումներ կամ նախընտրություններ հետևյալ նշաններով՝

  • ռասայի,
  • մարմնի գույնի,
  • սեռի,
  • լեզվի,
  • հավատքի,
  • քաղաքական կամ այլ համոզմունքների,
  • ազգային պատկանելության,
  • սոցիալական ծագման,
  • տնտեսական վիճակի,
  • ծննդի:

Խտրականությունը ընդգրկում է ամեն տեսակի տարբերություններ, բացառություններ սահմանափակումներ կամ նախընտրություններ, որոնք նպատակ կամ հետևանք են հանդիսանում կրթության ոլորտում հավասար հարաբերությունների խախտման կամ վերացման: Խտրականությունը համարվում է երեխաների իրավունքների խախտման ձևերից մեկը և դրա համար նաև հանդիսանում է համաշխարհային համագործակցության պայքարի օբյեկտ:

Երեխաների նկատմամբ խտրականության դեմ պայքարի ընդհանուր մոտեցումները մշակված են խտրականության դեմ պայքարի Հռչակագրում (Փարիզ, 1960 թ. դեկտեմբերի 14):

Դրա մշակման ընթացքում համաշխարհային համագործակցությունը ելել է հետևյալ հիմքերից՝

  • Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հաստատում է խտրականության անթույլատրելիության սկզբունքը և հռչակում է յուրաքանչյուր մարդու կրթության իրավունքը:
  • Խտրականությունը կրթության ոլորտում համարվամ է տվյալ հոչակագրում շարադրված իրավունքների խախտում:
  • ՄԱԿ-ի՝ կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը ձգտում է համագործակցություն հաստատել ազգերի միջև նրա համար, որպեսզի ապահովի ամենուրեք մարդու իրավունքների պահպանումը և բոլորի հավասար հասանելիությունը կրթության նկատմամբ:
  • Կրթության ոլորտում խտրականություն են համարվում տվյալ հռչակագրում շարադրված իրավունքների խախտումները:
  • ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը, ելնելով տարբեր ազգերում ընդունված կրթական համակարգերի բազմազանությունից, պետք է ոչ միայն վերացնի խտրականությունը կրթության ոլորտում, այլև խրախուսի այդ ոլորտում հնարավորությունների համընդհանուր հավասարությունը և բոլորի նկատմամբ հավասար վերաբերմունքը:

Կրթության ոլորտում հարաբերությունների հավասարության խախտման ձևեր են համարվում մասնավորապես՝

ա. ցանկացած տիպի կամ մակարդակի կրթաթյան նկատմամբ որևէ անձի կամ անձանց խմբի հասանելիության արգելումը,

բ. կրթության ցածր մակարդակ ունեցող որևէ անձի կամ անձանց խմբի համար կրթության սահմանափակումը,

գ. որևէ անձի կամ խմբի համար առանձին կրթական համակարգերի կամ կրթական հաստատությունների հիմնումն ու պահպանումը,

դ. դրությունը, որը անհամատեղելի է մարդու արժանապատվությանը, որում հայտնվում է որևէ