Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կազմակերպությանը հայտնում է 12-րդ և 13-րդ հոդվածներով նախատեսված վավերացման ընդունման կամ միանալու բոլոր փաստաթղթերի ի պահ հանձնման, ինչպես նաև, համապատասխանաբար, 15 և 16-րդ հոդվածներում նշված ծանուցումների ու չեղյալ հայտարարումների մասին:

ՀՈԴՎԱԾ 18

1. Սույն Կոնվենցիան կարող է վերանայվել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից: Ցանկացած նման վերանայված տեքստ, սակայն, կպարտավորեցնի միայն այն պետություններին, որոնք կդառնան վերանայված Կոնվենցիայի մասնակիցներ:

2. Եթե Գլխավոր խորհրդաժողովը սույն Կոնվենցիայի ամբողջական կամ մասնակի վերանայման արդյունքում ընդունի նոր կոնվենցիա, և եթե նոր կոնվենցիան չնախատեսի այլ կարգ, սույն Կոնվենցիան կդադարի բաց լինել վավերացման, ընդունման կամ միանալու համար նոր, վերանայված կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից:

ՀՈԴՎԱԾ 19

Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն սույն Կոնվենցիան Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի խնդրանքով գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում:

Կատարված է Փարիզում, 1960 թվականի դեկտեմբերի 15-ին, Գլխավոր խորհրդաժողովի 11-րդ նստաշրջանի Նախագահի և Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի ստորագրությունները կրող երկու հավասարազոր բնօրինակներով, որոնք ի պահ են տրվում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության արխիվ, և որոնց՝ պատշաճ կերպով վավերացված պատճեններն ուղարկվում են 12-րդ և 13-րդ հոդվածներում նշված բոլոր պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը:

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 5-ից:

Այսպիսով, Հռչակագիրը՝

ա/ խտրականություն չի դիտում առանձին պետություններում՝ առանձին կրթական համակարգերի կամ ուսումնական հաստատությունների հիմնումը և պահպանումը տարբեր սեռի սովորողների համար այն դեպքում, երբ այդ համակարգերն ու հաստատությունները ապահովում են կրթության նկատմամբ հավասար հասանելիություն, երբ դրանց մանկավարժական կազմը ունի միևնույն որակավորումը, երբ դրանք իրենց տրամադրության տակ են ունենում միևնույն որակի շինություններ և սարքավորումներ և թույլ են տալիս ուսուցումը իրականացնել միևնույն ծրագրերով:

բ. Մասնավոր հաստատությունների հիմնումը և պահպանումը այն դեպքերում, երբ դրանց նպատակը ոչ թե ինչ-որ խմբի հեռացնելն է, այլ միայն պետության կողմից հատկացվող կրթության հնարավորությունների լրացումը այն պայմանով, որ նրանց գործունեությունը համապատասխանում է վերևում նշված նպատակներին և որ նրանց կողմից տրվող կրթությունը համապատասխանում է կրթության իրավասու մարմինների կողմից ստորագրված և հաստատված նորմերին, մասնավորապես, միևնույն մակարդակի կրթության վերաբերյալ:

Հռչակագրի կողմեր համարվող պետությունները պարտավորվում են խտրականության նախազգուշացման կամ վերացման նպատակներում, որոնք ընկած է տվյալ Հռչակագրում տրված որոշումների տակ՝

ա. հետաձգել բոլոր սահմանադրական որոշումներն ու վարչական հրամանները և դադարեցնել