Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


խտրական բնույթի վարչական գործունեությունը կրթության ոլորտում,

բ. եթե պետք է, սահմանադրական կարգով ընդունել կանոններ, որոնք անհրաժեշտ են այն բանի համար, որպեսզի վերացվի ամեն տեսակ խտրականություն սովորողների կրթական հաստատություն ընդունվելու ժամանակ,

գ. իրենց երկրի սահմաններում ապրող քաղաքացիներին տրամադրել կրթության նկատմամբ նույնպիսի հասանելիություն, ինչպես իր քաղաքացիներին: Բացի այդ՝ տվյալ երկրները պարտավորվում են մշակել, զարգացնել և կյանքի կոչել համապետական այնպիսի քաղաքականություն, որն օգտագործում է ազգային համապատասխան պայմաններով ու ավանդույթներով մեթոդներ՝ իրականացնելու համար կրթության նկատմամբ հավասարության հնարավորությունը, մասնավորապես՝

  • սկզբնական կրթությունը դարձնել պարտադիր ու անվճար,
  • միջնակարգ կրթությունը իր բոլոր ձևերով դարձնել համընդհանուր արժեք ու ապահովել նրա համահասանելիությունը,
  • յուրաքանչյուրի ընդունակություններից կախված լրիվ հավասարության հիման վրա բարձրագույն կրթությունը դարձնել բոլորի համար հասանելի,
  • ապահովել բոլոր կրթական հաստատություններում կրթության միևնույն հավասար մակարդակ և կրթության որակի նկատմամբ հավասար պայամաններ,
  • սկզբնական կրթություն չստացած կամ այն չավարտած անձանց կրթության խրախուսում և զարգացում համապատասխան մեթոդներով և նրանց կրթության շարունակականության ապահովում,
  • ապահովել առանց խտրականության դասավանդվող մասնագիտության պատրաստումը:

Տվյալ Հռչակագրի Կողմեր հանդիսացող պետությունները գտնում են, որ՝

ա. կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լրիվ զարգացմանը և մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ մեծ հարգանքին, այն պետք է նպաստի բոլոր ազգերի, բոլոր ռասաների և կրոնական խմբերի միջև փոխհասկացմանը, համբերատարությանը և ընկերությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի աշխարհի աջակցմանն ուղղված գործի զարգացմանը,

բ. ծնողները, համապատասխան դեպքերում՝ օրինական խնամակալները, պետք է հնարավորություն ունենան առաջինը՝ ամեն մի պետության սահմանադրության շրջանակներում ազատ կերպով իրենց երեխաներիս ուղարկել ոչ պետական, այլ ուրիշ հաստատություններ, որոնք համապատասխանում են կրթության իրավասու մարմինների կողմից ստորագրված և հաստատված նվազագույն պայմաններին, երկրորդ, ապահովել երեխաների հոգևոր և բարոյական դաստիարակությունը համապատասխան նրանց սեփական համոզմունքների,

գ. ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար պետք է ընդունել իրավունք վարելու սեփական լուսավորչական աշխատանք, ներառյալ դպրոցի ղեկավարումը, և, յուրաքանչյուր պետության կրթության ոլորտի քաղաքականությանը համապատասխան, կիրառել և ուսուցանել իրենց սեփական լեզուն մի պայմանով, որ՝

  • այդ իրավունքի իրականացումը ազգային փոքրամասնության պատկանող անձանց չի խանգարում հասկանալ իր կոլեկտիվի մշակույթն ու լեզուն և մասնակցել նրա գործունեությանը, և, որ այն չի սպառնում երկրի ինքնիշխանությանը,
  • այդ տեսակի դպրոցներում կրթության մակարդակը ցածր չէ ընդունված մակարդակից, որը ստորագրվել և հաստատվել է կրթության իրավասու մարմինների կողմից,
  • նման դպրոցներ հաճախելը համարվում է ֆակուլտատիվ:

Տվյալ Հռչակագրի կողմեր հանդիսացող պետությունները այն կիրառելիս պարտավորվում են ավելի մեծ չափով հաշվի առնել այն հանձնարարականները, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր կոնֆերանսը կարող է ընդունել կրթության, գիտության և մշակույթի հարցերով՝ կրթության ոլորտում խտրականության բոլոր կողմերի դեմ պայքարելու և այդ ոլորտում հնարավորությունների և հարաբերությունների հավասարությանն ուղղված միջոցառումների ապահովման նպատակով: