Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

14.3.7. Տեխնիկական և մասնագիտական կրթության միջազգային օրենսդրական կարգավորումը

Տեխնիկական և մասնագիտական կրթության օրենսդրական կարգավորման միջազգային ստանդարտները հաստատված են տեխնիկական և մասնագիտական կրթության մասին Կոնվենցիայով (Փարիզ, 10 նոյեմբեր 1989 թ.):

Կոնվենցիայի մշակման ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ղեկավարվել է ելնելով հետևյալ սկզբունքներից և իրականությունից.

- ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր պարտքն է համարում խրախուսել և զարգացնել կրթությունը,

- այն սկզբունքները, որոնք շարադրված են մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի հոդվածներ 23-ում և 26-ում, որոնք վերաբերում են աշխատանքի և կրթության իրավունքին, նաև

1960 թ. դեկտեմբերի 14-ին Փարիզում ընդունված Կրթության բնագավառում խտրականության դեմ պայքարի Կոնվենցիայում բովանդակվող սկզբունքները, ինչպես նաև

1966թ.-ի դեկտեմբերի 16-ին Նյու Յորքում ընդունված Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային դաշնագիրը,

1979 թ.-ի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված կանանց նկամամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Կոնվենցիան,

- տեխնիկական և մասնագիտական կրթության զարգացումը պետք է նպաստի տարբեր երկրների միջև խաղաղության և բարեկամական փոխըմբռնմանը,

- 1974 թ.-ին Գլխավոր կոնֆերենցիայի 18-րդ նստաշրջանում ընդունված տեխնիկական և մասնագիտական կրթության մասին վերանայված Երաշխավորության և Միջազգային փոխըմբնման ոգով դաստիարակության, խաղաղության, մարդու իրավունքների ազատությունների հանդեպ հարգանքի ոգով դաստիարակության մասին Երաշխավորության դրույթները,

- 1976 թ.-ին Գլխավոր կոնֆերենցիայի կողմից ընդունված մեծահասակների կրթության զարգացման վերաբերյալ երաշխավորության դրույթները,

-1966 թ.-ին հատուկ միջկառավարական կոնֆերենցիայի կողմից ընդունված ուսուցիչների վիճակի մասին Երաշխավորության դրույթները,

Միջազգային կոնֆերանսի կողմից ընդունված կրթության մասին երաշխավորությունները,

-1975 թ-ի աշխատանքի Միջազգային կոնֆերանսի 60-րդ նստաշրջանի կողմից ընդունված N142 Կոնվենցիան և N 150 Երաշխավորությունը մարդկային ռեսուրսների զարգացման մասին.

-ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԱՄԿ-ի /Աշխատանքի միջազգային կազմակերպության/ միջև այնպիսի սերտ համագործակցությունը, որ համապատասխան փաստաթղթերի մշակման ժամանակ դրանք հետապնդեն համաձայնեցված նպատակներ՝ հետագա արդյունավետ համագործակցման նպատակով,

- հատուկ ջանքեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանանց և աղջիկների տեխնիկական և մասնագիտական պատրաստության համար,

-անհրաժեշտ, հատուկ ուշադրություն դարձնելը կրթության համակարգերի բազմազանությանը, սոցիալ-տնտեսական և մշակութային պայմաններին, հատկապես զարգացող երկրներում, որոնք պահանջում են հատուկ քննարկումներ և հատուկ միջոցներ,

- տեխնիկական և մասնագիտական կրթության զարգացումը համատարած պատասխանում է միանման նպատակների և դնում է նմանօրինակ խնդիրներ և հետևաբար անհրաժեշտ են ընդհանուր նորմեր,

- տեխնիկական, սոցիալական և տնտեսական զարգացման արագ տեմպերը էականորեն սրել են թե՛ երիտասարդներին, և թե՛ մեծահասակներին առաջարկվող տեխնիկական և մասնագիտական կրթությունն ընդարձակելու և բարելավելու անհրաժեշտությունը,

- տեխնիկական և մասնագիտական կրթության զարգացման գործում տեղեկատվության և