Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

oգտվել տեխնիկական և մասնագիտական կրթության բարիքներից:

Պայմանավորվող պետությունները համաձայնվում են մշակել և իրագործել տեխնիկական և մասնագիտական կրթության ծրագրեր, որոնք հաշվի են առնում.

ա. բնակչության համապատասխան խմբերի վիճակը կրթության, մշակույթի և սոցիալական բնագավառներում, ինչպես նաև նրանց մասնագիտական ձգտումները,

բ. տեխնիկական և մասնագիտական հմտությունները, գիտելիքները և դասակարգման մակարդակները, որոնք անհրաժեշտ են տնտեսության տարբեր բնագավառներում, ինչպես նաև տեխնոլոգիական և կառուցվածքային փոփոխությունները, որոնք սպասելի են,

գ. զբաղվածության ապահովման և զարգացման հնարավորություններն ազգային, տարածաշրջանային և տեղային մակարդակներով,

դ. շրջակա միջավայրի պահպանումը և մարդկության ընդհանուր ժառանգության սկզբունքը,

ե. առողջության, անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պայմանների պաշտպանությունը:

Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է կառուցվի բաց և ճկուն կառուցվածքների հիմքով՝ հաշվի առնելով չընդհատվող կրթության սկզբունքը և ապահովել.

ա/ ընդհանուր կրթության համատեքստում բոլոր երիտասարդների ներգրավումը տեխնիկայի և աշխատանքի աշխարհ,

բ/ մասնագիտական հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական և տեխնիկական կողմնորոշում, խորհրդատվություն և տեղեկատվություն,

գ/ կրթության զարգացում, որը գիտելիքների ձեռքբերման զարգացման և «նաու-հաու» նպատակ է հետապնդում, ինչն անհրաժեշտ է որակավորված աշխատանքի համար,

դ/ կրթության և մասնագիտական պատրաստվածության հիմքի համար, անհրաժեշտաբար հաշվի առնելով միջմասնագիտական շարժունության, մասնագիտական որակավորման և գիտելիքների և հմտությունների արդիականացման բարձրացում,

ե/ լրացուցիչ ընդհանուր կրթություն այն անձանց համար, ովքեր աշխատելու ընթացքում ստանում են նախնական տեխնիկական և մասնագիտական նախապատրաստում, կամ այլ ձևերով՝ ինչպես տեխնիկական և մասնագիտական ուսումնական հաստատություններում, այնպես էլ դրանցից դուրս,

զ/ անընդհատ կրթությունը և մեծահասակների համար նախապատրաստական դասընթացները, մասնավորապես՝ նպատակ ունենալով այն անձանց վերապատրաստումը, ինչպես նաև լրացումը և որակավորման բարձրացումը, որոնց այժմյան գիտելիքները հնացել են գիտատեխնիկական առաջընթացի կամ զբաղվածության, կառուցվածքային փոփոխությունների կամ սոցիալ-տնտեսական իրադրության կամ էլ հատուկ պայմաններում գտնվող անձանց համար:

Տեխնիկական և մասնագիտական կրթության ծրագրերը ոչ միայն պետք է համապատասխանեն արտադրության համապատասխան բնագավառների պահանջներին, այլև ապահովեն ընդհանուր պատրաստվածություն, որն անհրաժեշտ է անհատի անհատական մշակութային բարգավաճման համար, ինչպես նաև պետք է ընդգրկել մասնավորապես սոցիալական, տնտեսական, բնապահպանական բնույթի սկզբունքներ, որոնք կապ ունեն տվյալ մասնագիտության հետ:

Պայմանավորվող պետությունները համաձայնվում են, բացի ուսումնական հաստատություններից, օգնություն և օժանդակություն ցուցաբերել այն ձեռնարկություններին, որոնք մասնակցում են տեխնիկական և մասնագիտական կրթության համատեղ ծրագրերին:

Յուրաքանչյուր մասնագիտական մակարդակում որակավորումը պետք է, ինչքան հնարավոր է, հստակ արտահայտվի, իսկ ուսումնական պլանը պետք է անընդհատ նորացվի՝ նոր տեխնիկական գիտելիքներ և մեթոդներ ներմուծելու ճանապարհով: Մասնագիտական պարտականությունները կատարելու ընդունակությունը գնահատելիս և տեխնիկական և մասնագիտական կրթության համապատասխան դիպլոմները հաստատելիս, պետք է հաշվի առնվեն տեխնիկական գիտելիքների համապատասխան բնագավառի գործնական և տեսական տեսանկյունները, այդ