Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
  • Միասնական եվրոպական հետազոտական տարածության ստեղծումը:

Բացի պարտադիրներից, գոյություն ունեն նաև «Բոլոնյան գործընթացի» հանձնարարական պարամետրերը, որոնք կապահովեն` - սովորողների առաջադիմության միասնական եվրոպական գնահատումը,

- ուսանողների ակտիվ ներգրավվածությունը եվրոպական կրթական գործընթացներում, այդ թվում` նրանց շարժունության բարձրացման ճանապարհով,

- կարիքավոր ուսանողներին սոցիալապես սատարելը,

- կրթությունը ողջ կյանքի ընթացքում:

«Բոլոնյան գործընթացի» կամընտրական /ֆակուլտատիվ/ պարամետրերն են.

  • կրթության բովանդակության ներդաշնակության ապահովումը՝ ըստ նախապատրաստման ուղղությունների,
  • ուսանողների ուսուցման ոչ գծային հետագծերի, ըստ ընտրության կուրսերի մշակումը,
  • ուսուցման մալագային /գործակցային/ համակարգի ներդրումը,
  • ուսուցման հեռավար /դիստանցիոն/ ձևերի և էլեկտրոնային դասընթացների ընդլայնումը,
  • ուսանողների և դասախոսների ակադեմիական վարկանիշների օգտագործման հնարավորությունների ընդլայնումը:

«Բոլոնյան գործընթացի» իմաստի և գաղափարախոսության հասկացման համար հատուկ նշանակություն ունի նրա կրթաիրավական մշակույթը, որը կայանում է բարձրագույն կրթության և համապատասխան ակադեմիական որակավորումների և գիտական աստիճանների հետևյալ մակարդակների ճանաչման և ընդունման մեջ.

1. ներմուծվում է բարձրագույն կրթության 3 մակարդակ.

Առաջին մակարդակը՝ բակալավրիատ /«բակալավրի» աստիճան/:

Երկրորդ մակարդակը՝ մագիստրատուրա /«մագիստրոսի» աստիճան/:

Երրորդ մակարդակը՝ դոկտորանտուրա /«դոկտորի» աստիճան/:

2. Բոլոնյան գործընթացի մեջ կարգավորող են ճանաչվում երկու մոդել՝ 3+2+3 կամ 4+1+3, որտեղ թվերը նշանակում են ուսուցման ժամկետները բակալավրի մակարդակով, այնուհետև մագիստրատուրայի և, վերջապես, համապատասխանաբար՝ դոկտորանտուրայի մակարդակով:

Նշենք, որ հայկական արդի մոդելը /4+2+3/ բավականին ուրույն է թեկուզև նրա համար, որ՝

ա/ «մասնագետի» աստիճանը չի ներգավվում «Բոլոնյան գործընթացի» պատկերացված մոդելների մեջ,

բ/ հայկական բակալավրիատը բավականաչափ հիմնավորված առաջին մակարդակի բարձրագույն կրթություն է,

գ/ տեխնիկումները, քոլեջները, մասնագիտական-տեխնիկական ուսումնարանները և միջնակարգ դպրոցները, ի տարբերություն շատ եվրոպական երկրների, իրավունք չունեն տալու բակալավրի դիպլոմ:

3. Թույլատրվում է «սերտաճված /ինտեգրված/ մագիստրատուրա», երբ դիմորդը ընդունելության ժամանակ պարտավորվում է ստանալ մագիստրոսի աստիճան, այդ դեպքում բակալավրի աստիճանը «կլանվում է» մագիստրոսի պատրաստման գործընթացի ժամանակ:

Բարձրագույն կրթության երրորդ մակարդակը /երրորդ աստիճան/ կոչվում է «գիտությունների դոկտոր»:

Բժշկական բուհերը, արվեստների և մյուս հատուկ մասնագիտական բուհերը կարող են հետևել այլ, այդ թվում՝ միամակարդակ մոդելների:

Ակադեմիական կրեդիտները «Բոլոնյան գործընթացի» առավել յուրահատուկ բնութագրերից են: Այդպիսի «վարկավորման» հիմնական պարամետրերը կայանում է հետևյալում.

ակադեմիական կրեդիտ է կոչվում ուսանողի ուսումնական գործունեության աշխատատարության միավորը: Մեկ կիսամյակի ընթացքում ավելացվում է ուղիղ 30 ակադեմիական կրեդիտ, իսկ մեկ ուսումնական տարվա համար՝ 60 ակադեմիական կրեդիտ:

ուսումնառության 3 տարին, որը տալիս է բակալավրի աստիճան ստանալու հնարավորություն, պետք է հավաքել 180 կրեդիտից ոչ պակաս, իսկ 4 տարվա ուսումնառության դեպքում՝ 240