Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղազախստանի և Ղրղզստանի Հանրապետություններում տրված չորս տարվա կրթական նորմատիվային մասնագիտական և որակավորման բարձրագույն կրթության դիպլոմները ճանաչվում են կողմերի կողմից՝ նրանց պետության տարածքում բարձրագույն կրթությունը շարունակելիս, եթե դիպլոմ տված կրթական հաստատությունները համապատասխանում են կրթության վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մարմնի կողմից սահմանված չափանիշներին:

Հոդված 8

Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում տրված բակալավրի դիպլոմները և Ռուսաստանի Դաշնությունում տրված բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմները ճանաչվում են Կողմերի կողմից՝ նրանցից մեկի տարածքում բարձրագուվ կրթությունը շարունակելիս և աշխատանքի տեղավորելիս, եթե դրանք տված կրթական հաստատությունները համապատասխանում են կրթության վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մարմնի կողմից սահմանված չափանիշներին:

Հոդված 9

Բելառուսի Հանրապետությունում տրված բարձրագույն կրթության վերաբերյալ դիպլոմը, Ղազախստանի Հանրապետությունում համապատասխան մասնագիտական որակավորման մասին վկայող բարձրագույն կրթության դիպլոմը, Ղրղզստանի Հանրապետությունում տրված հինգ տարի կրթական նորմատիվային ժամկետով մասնագիտական որակավորման մասին վկայող բարձրագույն կրթության դիպլոմը, Ռուսաստանի Դաշնությունում տրված համապատասխան մասնագիտական որակավորման մասին վկայող բարձրագույն կրթության դիպլոմը ճանաչվում է Կողմերի կողմից և համարժեք է կրթությունը շարունակելիս, այդ թվում նաև ասպիրանտուրա ընդունելիս, համապատասխան մասնագիտությամբ և որակավորմամբ աշխատանքի տեղավորելիս, եթե այդ փաստաթղթերը տրամադրած հաստատությունները համապատասխանում են կրթական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մարմինների կողմից սահմանված չափանիշներին:

Հոդված 10

Բելոռուսիայի Հանրապետությունում տրված մագիստրոսի դիպլոմը, Ղազախստանի Հանրապետությունում տրված մագիստրոսի ակադեմիական աստիճանով մասնագետի դիպլոմը, Ղրղզստանի Հանրապետությունում տրված մագիստրոսի ակադեմիական աստիճանով որակավորված դիպլոմը, Ռուսաստանի Դաշնությունում տրված մագիստրոսի, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմը ճանաչվում են Կողմերի կողմից և համարժեք են այդ փաստաթղթերին համաձայն աշխատանքի փոխադրելիս կամ ասպիրանտուրական կրթությունը շարունակելիս, եթե դրանք տրամադրած հաստատությունները համապատասխանում են կրթության վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համապատասխան մարմնի կողմից սահմանափակ չափանիշներին:

Հոդված 11

Գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի աստիճանի դիպլոմները Կողմերի կողմից ճանաչվում են համարժեքորեն և դրանց սեփականատիրոջը հնարավորություն են ընձեռում Կողմերից յուրաքանչյուրի պետական տարածքում գիտական աստիճանին համապատասխան մասնագիտական գործունեություն ծավալելու:

Հոդված 12

Կողմերի պետություններում տրված դոցենտի և պրոֆեսորի ատեստատները երկկողմանի Համաձայնագրով նախատեսված կարգով համարժեք կերպով ճանաչվում են Կողմերի պետություններում, և դրանց սեփականատիրոջը հնարավորություն են ընձեռում Կողմերից յուրաքանչյուրի պետական տարածքում ծավալել համապատասխան գիտական կոչմանը համաձայն