Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ե/ գործունեության հատուկ գործառույթներ և ուղղություններ:

Կոնկրետ սոցիալական ինստիտուտների դեպքում այդ գծերը ձեռք են բերում իրենց անհատականացված հատկությունը՝ արտացոլելով, նախ և առաջ, մարդկային կենսագործունեության այն ոլորտը, որի համար ինքը ստեղծված է, և դրա տեղն ու դերը բոլոր սոցիալական ինստիտուտների համակարգում:

Կրթությունը, դիտարկվելով որպես սոցիալական ինստիտուտ, նույնպես օժտված է այդպիսի յուրահատկությամբ, որի կազմակերպական և կարգավորիչ կողմերի միասնությունը թույլ է տալիս առանձնացնել դրան բնորոշ հետևյալ գծերը:

Առաջին, կրթությունը որպես հասարակական հարաբերությունների յուրահատուկ ոլորտ, մարդիկ և նրանց միավորումները նպատակաուղղված իրականացնում են կենսականորեն անհրաժեշտ իրենց հետաքրքրությունները՝ և ամբողջականությունն ապահովելու պահանջմունքով պայմանավորված՝ իրենց էթնո-ազգային, մշակութային, կրոնական, տնտեսական, ընդհանուր առմամբ կոնկրետ հասարակության քաղաքակրթական ինքնության (ինքնանույնականացման) միասնությունը: Ներկա պայմաններում այդ միասնության և ամբողջականության ապահովումը չի հակասում համաշխարհային և/կամ տարածաշրջանային մասշտաբներում աշխարհայնացման /գլոբալացման/ և ինտեգրման օբյեկտիվորեն ուժգնացող գործընթացներին, քանի որ խոսքը երկրների և ժողովուրդների էթնիկական, ազգային, մշակութային և այլ առանձնահատկությունների վերացման մասին չէ, և չի էլ կարող լինել: Խոսքը միայն ժամանակակից պայմաններում ազգային, տնտեսական, քաղաքական շահերի որոշակի և օբյեկտիվ մերձեցման մասին է, այդ թվում և տարբեր երկրների կրթական շահերի մասին: Սա մերձեցման գործիք է, որը թույլ է տալիս ցանկացած հասարակությանը, առանց վնասելու (ազգի) իր կրթական ինքնությունը, զարգանալ միջազգային ինտեգրման պայմաններում/3/:

Երկրորդ, կրթության ոլորտը (կրթական դաշտը) օբյեկտիվորեն պատկանում է առաջատար կազմակերպական սոցիալական ինստիտուտների թվին միայն այն պատճառով, որ ինչպես ցանկացած այլ ոլորտում, կրթության ոլորտում ևս հասարակական հարաբերությունները չեն կարող լինել ինստիտուցիոնալացված: Կրթության հիմնախնդիրներին վերաբերող գրականության մեջ ներկայացված են կրթության՝ որպես սոցիալական ինստիտուտի, բնութագրի վերաբերյալ տարբեր տեսակետներ (Գ.Ե. Զբորովսկի, Ե. Ա. Նեդզվեցկայա, Վ.Ի. Դոբրենկով, Վ.Յա. Նեչաև և այլք): Այդ կարծիքների ամփոփումը հիմք է տալիս մեզ կրթությունը ներկայացնել որպես սոցիալական ինստիտուտ, որպես որոշակի տիպի և յուրահատուկ ձևով կազմակերպված, կառավարվող, փոխկապակցված սոցիալական կառույցների (հաստատություններ, կազմակերպություններ, միավորումներ) ու անհատների համակարգ, որն ապահովում է մարդկանց և հասարակական ինստիտուտների՝ կրթական պահանջմունքների և հետաքրքրությունների, շահերի բավարարումը:

Երրորդ, ցանկացած սոցիալական ինստիտուտի համար առավել կարևոր առանձնահատկություններից մեկն էլ իր գործառույթներն են, այսինքն՝ իր նպատակների ու խնդիրների իրականացման հիմնական ուղղությունները, որոնցում առավել ցայտուն է արտահայտվում կենսագործունեության այն ոլորտի էությունը, որն այդ ինստիտուտը ներկայացնում է: Այս առումով ցանկացած սոցիալական ինստիտուտ կառավարչական բնույթ ունի, որն արտահայտվում է այդ ինստիտուտի կողմից իրականացվող տարբեր գործառույթներում:

Կրթությանը՝ որպես սոցիալական ինստիտուտի, նույնպես հատուկ են այդպիսի գործառույթները: Ամենաընդհանուր պլանով այդ գործառույթները կարող են բաժանվել երկու հիմնական խմբի՝

ա/ ընդհանուր (ինստիտուցիոնալ) գործառույթներ և

բ/ հատուկ գործառույթներ:

1. Ինստիտուցիոնալ գործառույթներն են՝

  • ինչպես կրթության ոլորտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս (ընտանիք, տնտեսություն, մշակույթ և այլն), հասարակության մեջ ընդհանրապես և առանձին իր սոցիալական հատվածներում հասարակական հարաբերությունների զարգացման ու սոցիալական կարգի կայունության