Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հաշվի առնելով այն փաստը, որ կրթական ոլորտում մի շարք օրենքների, կրթության ազգային ուսմունքների /դոկտրինների/ և այլ ռազմավարական փաստաթղթերի ընդունումն ու մշակումը պահանջում են երկար ժամանակ՝ Միջպառլամենատական ասամբլեայի Մշակույթի, կրթության և տեղեկատվության գծով մշտական հանձնաժողովը համաձայնվեց աշխատանքային խմբի՝ ԱՊՀ մասնակից պետությունների համար մոդելային կրթական օրենսգրքի հայեցակարգի առաջնահերթ մշակման նպատակահարմարության առաջարկի հետ, որը հիմք է կրթական ոլորտում ինչպես ազգային, այնպես էլ միջազգային օրենքների և նորմատիվային փաստաթղթերի համակարգված և համաձայնեցված մշակման համար:

Մոդելային օրենսգրքի հայեցակարգը միջազգային իրական ակտ է: Այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքի ընդհանուր նորմերի պահանջներին և սկզբունքներին:

Դրա հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները՝

  • ԱՊՀ մասնակից պետություններում մարդու և քաղաքացու իրավունքների ու պարտավորությունների հանդեպ հարգանքի դրսևորում,
  • ԱՊՀ մասնակից պետություններում կրթական համակարգի արդի վիճակի հաշվի առնում,
  • ԱՊՀ մասնակից պետություններում կրթական համակարգում զարգացման պատմական փորձի, ինչպես նաև այդ ոլորտում միջազգային փորձի հաշվի առնում:
  • բաղադրիչների համապատասխանեցում պետական ստանդարտների միջպետական բաղադրիչին,
  • համապատասխանեցում ԱՊՀ մասնակից պետությունների կրթական ոլորտի պետական քաղաքականությանը,
  • խտրականության բոլոր ձևեր բարցառում կրթության ոլորտում,
  • համապատասխանեցում կրթության ստացման ձևերին,
  • համապատասխանեցում կրթական փաստաթղթերին, կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ պետական նմուշի փոխադարձ ճանաչման, փաստաթղթերի համարժեքության սահմանման համար հիմնական նորմատիվային ակտերի բազայի և մեխանիզմների սահմանում:

Մոդելային կրթական օրենսգրքի հիմնական նշանակությունը հանդիսանում է՝

  • կրթական ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների միասնական տարածաշրջանի ձևավորման նպատակով ազգային օրենքների և նորմատիվային ակտերի ներդաշնակությունը,
  • ԱՊՀ ժամանակակից պետությունների կրթական համակարգերի փոխգործունեությունը, կրթական ոլորտին վերաբերող հարցերի կարգավորումը, որոնք պետք է միանման ձևով լուծվեն ԱՊՀ բոլոր մասնակից պետությունների կողմից,
  • գիտական և գիտա-դասախոսական կադրերի ատեստավորման և վերապատրաստման բոլոր պահանջներին և մակարդակներին պետական կրթական ստանդարտների համաձայնեցված մոտեցում:

Այս բոլորին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

  • ԱՊՀ մասնակից պետություններում կրթության զարգացման խնդիրների, նպատակների և չափանիշների սահմաններում, կրթական ոլորտում պետական քաղաքականության միասնական սկզբունքների հաստատում,
  • կրթության համաձայնեցված մակարդակի սահմանում՝ հաշվի առնելով կրթության ազգային առանձնահատկությունները,
  • կրթական ոլորտում օրենսդրությունների միասնական հիմնական դրույթների սահմանում,
  • կրթական հաստատությունների իրավական կարգավիճակի սահմանում, գիտական կոչումների և աստիճանների, պետական նմուշի կրթական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման և համարժեքության սահմանման մեխանիզմի մշակում,
  • համագործակցության՝ ցանկացած երկրռւմ կրթություն ստանալու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների համար ազատ հասանելիության շարժունության ապահովում,
  • ԱՊՀ մասնակից պետությունների ուսումնական հաստատությունների ատեստավորման