Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կարգի համաձայնեցում,

  • ԱՊՀ մասնակից պետությունների միասնական կրթական տարածաշրջանի ուսումնա-մեթոդական ապահովում,
  • ԱՊՀ մասնակից պետությունների միասնական կրթական տեղեկատվական համակարգի ստեղծում և գիտական ապահովում:

Դրված նպատակների հաղթահարման դեպքում տեղի կունենան՝

  • ԱՊՀ մասնակից պետությունների միասնական կրթական տարածաշրջանի ձևավորում,
  • ԱՊՀ մասնակից պետությունների կրթական ոլորտում հիմնական օրենսդրական նորմատիվային ակտերի ներդաշնակեցում,
  • ԱՊՀ միասնական կրթական տարածաշրջանի սահմաններում բոլոր մասնակից պետությունների քաղաքացիների մասնագիտական շարժունության, անհատական պահանջների բավարարում,
  • ԱՊՀ բոլոր կրթական հաստատություններում կրթական որակի բարձրացում,
  • Միասնական ցուցանիշների բազայի հիման վրա կրթական ոլորտի վիճակագրության կատարելագործում,
  • ԱՊՀ մասնակից պետությունների պետականորեն ձևավորված հոգևոր ընդհանրության պահպանում և հետագա զարգացում, միջազգային մշակույթի ձևավորման հնարավորությունների ստեղծում և պահպանում:

Մոդելային կրթական օրենսգրքի մշակման համար հիմք են հանդիսանում ազգային օրենսդրական նորմատիվային ակտերը, պայմանագրերը, համաձայնագրերը և այլ իրավական ակտեր, որոնք կնքվել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև՝ կրթական ոլորտի շրջանակներում:

Կրթության հիմնական նպատակներն են՝

  • Կյանքի և աշխատանքի հանդեպ աճող սերնդի լիարժեք նախապատրաստումը,
  • տնտեսական, սոցիալական ոլորտների, մշակույթի, գիտության, հոգևոր զարգացման նպատակով գիտելիքների կուտակումը, պահպանումն ու հաղորդումը,
  • ազգերի միջև հարաբերությունների ներդաշնակեցմանն ու փոխհամաձայնությանն ուղղված հատկանիշների սերմանումը,
  • երեխաների և երիտասարդների բազմակողմ և ժամանակակից զարգացումը, անհատականության կայացման և ինքնահաստատման գիտելիքների ձևավորումը,
  • ողջ կյանքի ընթացքում քաղաքացիների սեփական գիտելիքների կատարելագործման ձգտման և պահանջի խթանումը:

Կրթության հիմնական խնդիրներն են հանդիսանում՝

  • Մշակույթի, տնտեսության, գիտության, տեխնիկայի ոլորտներում ստացվող կրթական բոլոր տեսանկյունների պարբերական թարմացումը,
  • ողջ կյանքի ընթացքում մարդու կրթվելու անընդհատության ա հասանելիության ապահովումը,
  • կրթության զարգացմանն ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված ծրագրերի ստեղծումը,
  • կրթվողների ակադեմիական շարժունության ապահովումը,
  • մարդկանց մեջ ակտիվ կենսակերպ վարելու դաստիարակումը, սպորտի զարգացումը,
  • բոլոր ուսումնական հաստատություններում և կրթական մակարդակներում կրթական որակի ապահովումը,

ԱՊՀ կրթական ոլորտում պետական քաղաքականության հիմքում պետք է ընկած լինեն հետևյալ՝

  • Պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում կրթելու քաղաքակիրթ բնույթի, կրթության ազատության,
  • Կրթության հումանիտար բնույթի, մարդկային արժեքների, առողջության, անհատի ազատ զարգացման չափանիշների,
  • ազգային մշակույթի և մշակութային ավանդույթների վրա հիմնված կրթության զարգացման