Այս էջը հաստատված է
և պահպանման,
- նախադպրոցական և ընդհանուր կրթության հասանելիություն, մրցակցության հիման վրա հիմնված մասնագիտական կրթության հասանելիության, բոլորի համար որակյալ կրթության երաշխավորման ապահովման,
- հումանիտար և մասնագիտական վերապատրաստման հիմնարարության,
- ԱՊՀ մասնակից պետությունների պահանջներին և խնդիրներին համապատասխանող կրթական համարժեքության,
- կրթության կառավարման պետական-հասարակական բնույթի,
- բոլոր մակարդակների կրթական համակարգերի սոցիալական ենթակաոուցվածքների և նյութա-տնտեսական բազայի զարգացման, ամրապնդման և արդիականացման,
- դասախոսական աշխատանքի դիմաց տրվող արժանի աշխատավարձի, որակավորման բարձրացման, նորմալ կենցաղային պայմանների ստեղծման, առողջության պահպանման երաշխավորությունների տրամադրման,
- արժանի կենսաթոշակային ապահովման,
- սոցիալական գործընկերության ամրապնդման և զարգացման սկզբունքները
Կրթական ոլորտում պետությունը պարտավոր է ապահովել՝
- Բարձրորակ անվճար կրթություն ստանալու քաղաքացիների իրավունքների իրականացում,
- ԱՊՀ մասնակից պետությունների կրթական տարածաշրջանի ձևավորում և զարգացում,
- հասարակության գիտակցության մեջ կրթության՝ որպես բարձրագույն արժեքների ձևավորում,
- ընտանիքներում, բոլոր տեսակի հաստատություններում երեխաների լիարժեք կրթվելուն ուղղված պայմանների ստեղծում,
- երիտասարդ սերնդի մեջ օրենքի նկատմամբ հարգանք տածելու կրթում,
- կրթության համակարգի զարգացմանն ուղղված սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծում,
- կրթական հաստատությունների նորմատիվային ֆինանսավորում,
- մասնագիտական կրթական բոլոր մակարդակի կազմակերպման և աշխատանքային շուկայի պահանջարկի բավարարման նպատակով օգտագործողների և այլ մասնագետների՝ սոցիալական համագործակցության մեջ ներգրավում,
- տեղեկատվական ծրագրերին, տեխնոլոգիաներին, մեթոդական, ուսումնական և գիտական գրականությանը դասավանդողների, կրթվողների հասանելիության,
- ծնողազուրկ, հաշմանդամ, մանկատան երեխաների և կարիքի մեջ գտնվող մնացած երեխաների համար ընդհանուր և մասնագիտական կրթություն ստանալու համար պայմանների ստեղծում,
- բարձրագույն ուսումնական հաստատությունների կատարելագործում և զարգացում՝ գիտական, մշակութային և նոր տեխնոլոգիաների տեսանկյունից,
- կրթության, գիտության և արտադրության ինտեգրացում,
- ԱՊՀ մասնակից պետությունների կրթական համակարգի և միջազգային կրթական համակարգի ինտեգրում՝ հաշվի առնելով ազգային փորձն ու ավանդույթները,
- կրթական ծառայությունների միջազգային շուկա դուրս գալու ակտիվություն:
Արտադպրոցական կրթության իրավական կարգավորումը
Արտադպրոցական կրթությունը և դաստիարակությունը կոչված է տարբեր ոլորտներում երեխաներին և երիտասարդներին հավասար հնարավորություններով ստեղծագործական գործունեություն ապահովելու, բարոյական, մտավոր և ֆիզիկական զարգացման, մասնագիտական ինքնորոշման գործում կարիքների բավարարում, առողջ ապրելակերպի ձևավորում:
Որակավորման բարձրացումը և կադրերի վերապատրաստումը (մեծահասակների լրացուցիչ կրթությունը) թույլ են տալիս քաղաքացիներին կատարելագործվել մասնագիտական ոլորտում, պատրաստվել աշխատանքային գործունեությանը փոփոխվող սոցիալ-տնտեսական պայմաններում,