Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստանալ երկրորդ մասնագիտություն:

Պետական կրթական չափանիշների մշակման հարցում ԱՊՀ մասնակից պետություններում միասնական քաղաքականությունը հիմնված է նրանց ձգտման վրա ձևավորել և զարգացնել ԱՊՀ միասնական (ընդհանուր) կրթական տարածք, որն ապահովում է սովորողների ակադեմիական շարժունակությունը և մասնագետներին ու գիտնականներին աշխատանքի տեղավորելու գործում հավասար հնարավորությունները ԱՊՀ մասնակից-պետությունների ողջ աշխարհագրական տարածքում, ինչպես նաև ուսուցման մակարդակների և ժամանակահատվածների, կրթության վերաբերյալ պետական նմուշի փաստաթղթերի ընդունումը:

Այս քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ է՝

- մշակել Հայեցակարգ ԱՊՀ մասնակից պետությունների պետական կրթական չափանիշների, կրթական ծրագրերի, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման պահանջների համաձայնեցման վերաբերյալ,

- ստեղծել այդ պետությունների պետական կրթական չափանիշների, կրթական ծրագրերի, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման չափանիշների միջպետական շտեմարան,

- ստեղծել ԱՊՀ մասնակից պետություններում կրթության ստանդարտացման հարցերով միջպետական կենտրոն,

- մշակել համաձայնագրեր հետևյալ հարցերի շուրջ՝ ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներին հնարավորություն տալ սովորելու տվյալ պետությունների հանրակրթական և մասնագիտական հաստատություններում, մշակել կանոններ ԱՊՀ այլ մասնակից պետությունների կրթական հաստատություններ տեղափոխվելու և հետագա կրթություն ստանալու վերաբերյալ, կազմակերպել փորձի փոխադարձ փոխանակում ուսուցիչներից և պրոֆեսորադասախոսական կազմից, սոցիալապես պաշտպանել սովորողներին և կրթության ոլորտի աշխատողներին:

Կրթության մասին պետական նմուշի փաստաթղթերի, գիտական աստիճանների և կոչումների համարժեքության ընդունման և իրագործման համար միասնական նորմատիվ հիմք պետք է հանդիսանա ԱՊՀ մասնակից պետությունների պետական նմուշի փաստաթղթերի, գիտական աստիճանների և կոչումների ընդունման և համարժեքության մասին Կոնվենցիան: Բացի այդ, այդպիսի փաստաթղթեր են հանդիսանում ԱՊՀ մասնակից պետությունների միջև կնքված երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրերը:

Այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ է նախատեսել.

- կրթության մասին պետական փաստաթղթերի մակարդակների համարժեքության որոշման և նրանց ընդունման ընթացակարգի մշակումը,

- ԱՊՀ մասնակից պետությունների պետական նմուշի փաստաթղթերի, գիտական աստիճանների և կոչումների ընդունման և համարժեքության հարցերով միջպետական տեղեկատվական վերլուծաբանական կենտրոնի ստեղծումը,

- ԱՊՀ մասնակից պետությունների կրթության մակարդակների և աստիճանների միասնական դասակարգման աղյուսակի ստեղծումը:

Միասնական (ընդհանուր) կրթական տարածքում պետք է գործի տեղեկատվության միասնական համակարգ, ինչպես նաև տվյալների շտեմարանի և գիտելիքների համաձայնեցված կառուցվածք.

ԱՊՀ յուրաքանչյուր մասնակից-պետություն պատասխանատվություն է կրում համաձայնեցված հարցերի ցանկում նշված տեղեկատվության պարտադիր տրամադրման համար:

ԱՊՀ մասնակից-պետությունների միասնական (ընդհանուր) կրթական տարածքում տեղեկատվական փոխանակման միասնական համակարգի և մեխանիզմների ստեղծման համար անհրաժեշտ է՝

- մշակել և ընդունել Համաձայնագիր ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին, ներառյալ նոր տեղեկատվական տեխնոլոգիաները և դիստանցիոն ուսուցման տեխնոլոգիաները,

- մշակել առաջարկություններ ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում տեղեկատվության