Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապահովումը,

  • կրթական գործընթացի մասնակիցների միջև (նախ և առաջ սովորողների և մանկավարժական աշխատողների միջև) միջխմբային համախմբվածության և սոցիալական կապերի ուժեղացման ու ամրապնդմանն աջակցումը,
  • կրթական ժամանակակից նորարարությունների, համագործակցության, կրթական գործընթացի մարդասիրացման և այլնի շրջանակներում՝ կրթության ոլորտում սոցիալական խմբերի ու անհատների հասարակության տեսանկյունից ցանկալի վարքի, միմյանց միջև նրանց դրական փոխգործողության խթանումը (խրախուսումը),
  • կրթական հարաբերությունների մասնակիցների վարքի սահմանված նորմերից և սկզբունքներից շեղումներին՝ վերահսկողության համարժեք միջոցներով և ձևերով՝ արձագանքելը,
  • կրթության ոլորտում սոցիալական հանրույթների գործունեության՝ սոցիալական դերերի կանխատեսելի ու համընդհանուր ճանաչում ունեցող ձևերին հանգեցնելը, կանոնակարգելը և աջակցելը,
  • սովորողների (սաների) գիտակցության մեջ՝ սոցիալական միջավայր նվազ հիվանդագին «մուտքն» ապահովող սոցիալապես դրական արժեքային կողմնորոշումների ու դիրքորոշումների ձևավորումը և զարգացումը (դաստիարակչական գործառույթ),
  • ընդհանուր վերցրած հասարակության մեջ և նրա ինստիտուտներում բարենպաստ բարոյական, մշակութային մթնոլորտի պահպանումը:

2. Հատուկ գործառույթներ. Կրթության՝ որպես սոցիալական ինստիտուտի հատուկ գործառույթներն այն գործառույթներն են, որոնք հասարակության կյանքի տարբեր ոլորտներում արտացոլում են կրթության դերի յուրահատկությունները: Մասնավորապես, դրանցից են տնտեսական, սոցիալական, մշակութային, իրավական գործառույթները.

ա. Տնտեսական գործառույթներ. Այսպես, տնտեսական գործառույթննրի թվին են պատկանում կրթության ինստիտուտի կողմից հասարակության սոցիալ-մասնագիտական կառուցվածքի և անհրաժեշտ գիտելիքներով, կարողություններով ու հմտություններով օժտված աշխատողների ձևավորումը, տնտեսության համար որակավորման տարբեր մակարդակ ունեցող կադրերի պահանջարկի ուսումնասիրման հիման վրա արտադրական գործընթացի մասնակիցների սոցիալական և մասնագիտական պատրաստվածության ապահովումը և այլն:

բ. Սոցիալական գործառույթներ. Սոցիալական գործառույթներից, առաջին հերթին, հարկ է նշել հասարակության սոցիալական կառուցվածքի և նրա կոնկրետ տարրերի վերարտադրությունը և փոփոխությունը, սոցիալական խմբերի, խավերի ու անհատների՝ մեկից մյուսին անցնելու սոցիալական տեղափոխություններին, անցումներին (այսինքն՝ այն, ինչ կոչվում է սոցիալական շարժունություն /մոբիլություն) աջակցելը, անձի սոցիալականացման գործընթացի ակտիվ իրականացման, և այդպիսով իսկ, անձի կողմից իր սոցիալական դերերի հեշտ ու հաջող յուրացնելուն նպաստելը:

գ. Մշակութային գործառույթներ. Կրթության որպես սոցիալական ինստիտուտի մշակութային գործառույթների թվում հատուկ տեղ ունի անձի և սոցիալական հանրույթի կողմից հենց կրթությամբ ձեռք բերված միջոցներով և մեթոդներով ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության օգտագործման, բուն մշակութային իմաստով ստեղծագործ անձի, ընդհանուր առմամբ հասարակության ձևավորման և զարգացման ապահովումը: Մի փոքր ավելի ներ իմաստով կրթության մշակութային գործառույթն իրականացվում է բնակչության տարբեր խավերի և խմբերի, բայց նախ և առաջ, և գլխավորապես, երիտասարդ սերնդի կողմից նյութական և հոգևոր մշակույթի վերարտադրության և զարգացման միջոցով:

դ. Իրավական գործառույթ. Կրթության որպես սոցիալական ինստիտուտի գործառույթների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում իրավական գործառույթը, որն արտացոլում է կրթության ինստիտուցիոնալ բնույթի մի քանի կարևոր տեսանկյուններ:

Առաջին, կրթության ոլորտում մարդիկ հաղորդակցվում, ճանաչում և իմաստավորում են տվյալ հասարակությունում և ամբողջ համաշխարհային հանրությունում կուտակված իրավական արժեքներն ու գիտելիքները, և որ ամենագլխավորն է, նրանց մոտ ձևավորվում են դրական