Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4) «Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի սոցիալական իրավիճակի վերլուծությունը և 2007-2009 թթ. սոցիալական քաղաքականության ռազմավարության և միջին ժամկետ ծախսերի ծրագրերի հայեցակարգերը», 2006 թ.

5) «ՀՀ ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը» շարադրման խմբի ղեկավար 2006 թ.

6) «Սոցիալական ոլորտի բառարան», 2006 թ.

7) «Խնամատարությունն ընտանիքում», 2006 թ. բրոշյուր

8) «Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան և երեխաների աշխատանքի կարգավորումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ», 2006 թ.

9) «Սոցիալական պետություն», միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2007 թ.

10) «Հասարակական կազմակերպությունների դերը հանրային քաղաքականության ձևավորման գործընթացում», նյութերի ժողովածու, 2007 թ.

11) «Ժողովրդագրական հիմնական հասկացությունների բառարան», Ա.Եսայան և ուրիշներ, 2008 թ.

12) «Սոցիալական ուսմունք, սոցիալական աշխատանք» ուսումնական ձեռնարկ, 2008 թ., 585 էջ.

13) «Սոցիալական ուսմունք, սոցիալական աշխատանք», 2009 թ., լրացումներով վերահրատարակում, 619 էջ:

14) ՀՀ օրենսդրության փորձաքննություն գենդերային բռնության տեսանկյունից, 2009 թ. /UNFPA/ Ա. Եսայան և ուրիշներ,

15) Հայատանի Հանրապետության քրեական և աշխատանքային օրենսդրության գենդերային բռնության գնահատման ներկայացում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, ՄԱԿ-բնակչության հիմնադրամի /UNFP/ կողմից կազմակերպված ՀՀ փորձագետների և ՀԿ-ների ներկայացուցիչների կոնֆերանս, 2010 թ.

16) Գենդերային քաղաքականությունը քրեական օրենսդրության լույսով, «Օրինականություն» ամսագիր, 2011թ. N 66

Շուրջ հարյուրի հասնող ՀՀ Կառավարության որոշումների, հոդվածների հեղինակ և համահեղինակ, կոնֆերանսների մասնակից ու զեկուցող:

Իր նախաձեռնությամբ Հայաստանը 1993 թվականի նոյեմբերից դարձել է ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ: Կարիքավորության որոշման «Փարոս» համակարգի, զբաղվածության, սոցիալական ծառայությունների, սոցիալական ապահովագրական ֆոնդի հիմնադրողն է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, նախարարի առաջին տեղակալի պաշտոններում և աշխատանքային գործունեության ընթացքում համագործակցել է և ներկայացրել նախարարությունը Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ՄԱԿ-ի տարբեր կառույցներում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Միացյալ Թագավորության, Եվրախորհրդի, ԵԱՀԿ և Եվրամիության տարբեր կառույցներում: