Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Հեռանկարային-կողմնորոշիչ կոորդինատ, որը կողմնորոշում է կրթական համակարգերի գործառնության սպասվող արդյունքների սոցիալական արժեքի որոշման գործում։ Տվյալ կոորդինատի բնութագիրը բովանդակում է, մասնավորապես, կրթության որակի երկու կարևորագույն սոցիալ-արժեքային սպասումների վերլուծությունը, որը գործնականորեն բնորոշ է ցանկացած հասարակությանը և տարբեր մակարդակի որակավորման շրջանավարտների պահանջարկին (խոսքն, իհարկե, կրթության մասնագիտական հաստատությունների շրջանավարտների մասին է)։

Կրթական դաշտի գործունեության-խթանիչ կոորդինատն արտացոլում է կրթական հարաբերությունների մասնակիցների կենսագործունեության նյութական և ոչ նյութական պայմանների յուրահատկությունը համապատասխան կրթական տարածքի, ընդհանուր վերցրածի, կամ՝ դրա որևէ հատվածի կամ տարրի մեջ։

Հաղորդակցական-տեղեկատվական կոորդինատը ծառայում է որպես տարբեր և բազմազան կրթական համակարգերի միջև փոխադարձ կապերի արտացոլման միջոց, որոնք մտնում են մի «մեծ» կրթական համակարգի, և համապատասխանաբար, բուն կրթական դաշտի մեջ։ Բացի դիտարկված կոորդինատների, կրթական դաշտը բնութագրվում է նաև մի շարք այլ գծերով՝ իրավիճակներով, համակարգային հատկանիշներով (կրթական համակարգը ինքն արդեն իսկ «գեր–համակարգ» է), և այլն, որոնց հետ ընթերցողը կարող է ծանոթանալ ինքնուրույն՝ դիմելով վերը նշված հետազոտողների գործերին։