Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(այսուհետ՝ պետական այլ մարմինների իրավական ակտեր).

7) պետական մարմնի կարգավիճակ չունեցող պետական կամ համայնքային հիմնարկների, ինչպես նաև համայնքների ղեկավարների աշխատակազմերի հրամանները կամ կարգադրությունները (այսուհետ՝ պետական կամ համայնքային հիմնարկների իրավական ակտեր).

8) իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի ընդունած հրամանները կամ կարգադրությունները (այսուհետ՝ իրավաբանական անձանց իրավական ակտեր):


3.2.2. ՀՀ Սահմանադրությունը՝ կրթական իրավունքի աղբյուր

Կրթական իրավունքի աղբյուրներից ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է ՀՀ տարածքում իրավական կարգավորման սկզբունքները: ՀՀ Սահմանադրությունը ՀՀ օրենսդրության իրավական հիմքն է: ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և ՀՀ օրենսդրության համակարգում առաջատար տեղը զբաղեցնում է ՀՀ Սահմանադրությունը, իսկ նրա նորմերը գործում են անմիջականորեն:

Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին: ՀՀ Սահմանադրությունը և նրանում կատարվող փոփոխությունները նորմատիվ իրավական ակտեր են:

ՀՀ Սահմանադրությունը, որպես բարձրագույն իրավաբանական ուժի ակտ, սահմանում է կրթության ոլորտում մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Մարդու կրթության իրական իրավունքը սահմանվում է սահմանադրության մի քանի հոդվածներով, այդ թվում նրանցով, որոնք սահմանում են քաղաքացու իրավունքը սեփական սահմանադրական և այլ իրավունքների դատական պաշտպանությունը, մշակույթի հաստատություններից օգտվելու, մշակութային արժեքների մատչելիության, ստեղծագործության և դասավանդման և այլ իրավունքները:

Յուրաքանչյուր մարդու կրթության իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության հոդված 39-ով: Այսպես՝ «Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության առավել բարձր մակարդակ: Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով:

Ուսումնական հաստատությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով: Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ու դրանցում սովորողներին:

Բացի այդ, յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու և հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք:

Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:

ՀՀ Սահամանդրության մի շարք հոդվածներ առավելապես աղերսվում են կրթական հարաբերություններին, որոնցով կարգավորվում են՝

հոդված 16. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք:

Հոդված 17. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ